3000 դոլար արժողությամբ Nike-ի «Հիսուսի մարզակոշիկները», որոնց ներբանները լցված են «սուրբ ջրով», վաճառվել են մի քանի րոպեի ընթացքում (լուսանկարներ)
Բրուքլինում տեղակայված MSCHF բրենդն իր երկրպագուներին հնարավորություն է տվել բառացիորեն քայլել ջրի վրայով՝ ներկայացնելով «Հիսուսի կոշիկները» (Jesus shoes), որոնց ներբանները լցված են «սուրբ ջրով», գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` 3000 դոլար արժողությամբ մարզակոշիկները, որոնք, ըստ հաղորդման, քահանայի օրհնություն են ստացել, չնայած բարձր գնին՝ սպառվել են վայրկյանների ընթացքում:
Nike-ի Air Max 97-ի նորացված տարբերակի ներբանների թափանցիկ հատվածը լցված է Հորդանան գետից բերված սուրբ ջրով, որոնց պարզապես գունաներկ են ավելացրել՝ այն ավելի տեսանելի դարձնելու համար:
Հաղորդվում է, որ թեև մարզակոշիկները Nike-ին են պատկանում, մարզակոշիկների այս դիզայնի հեղինակները MSCHF բրենդի դիզայներներն են: Նրանք Nike-ից գնել են 20 զույգ մարզակոշիկ և այն ձևափոխել:
«Հոգևոր դիզայնն» ամբողջացնելու համար ընկերությունը սպորտային կոշիկների դիզայնում ներառել է մի քանի այլ հոգևոր տարրեր՝ կոշիկի կողքի հատվածում սև տառերով գրված է Աստվածաշնչից հատված, կոշիկի վերնամասում առկա է կարմիր կաթիլ, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Մարզակոշիկների քուղերի վրա առկա են խաչեր և այն օծված է խունկի բույրով:
Բրենդի առևտրային բաժնի տնօրեն Դանիել Գրինբերգը պատմել է, որ ընկերության ներկայացուցիչները մի առիթով հայտնել են իրենց խելամիտ մտքերը, այդ ժամանակ մեկը հնչեցրել է հետևյալ միտքը. «Ի՞նչ կստացվեր, եթե Հիսուսի հետ համագործակցեինք»: Նրա խոսքով՝ այստեղից էլ ծնվել է գաղափարը, որի նպատակն էր ցույց տալ, թե ինչպիսի «անհեթեթության է հասել մեր մշակույթը»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար