Կիեւում Ադրբեջանի քաղաքացին սպանել է համերկրացուն եւ փորձել մասնատել նրան
Կիեւում Ադրբեջանի քաղաքացին սպանել է ընկերոջը եւ պատրաստվել մասնատել մարմինը՝ հանցագործության հետքերը թաքցնելու համար։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում է Korrespondent-ը։
Տան բնակիչներից բողոք է ստացվել բնակարաններից մեկից եկող տհաճ հոտի պատճառով։ Դեպքի վայր են եկել Կիեւի փրկարար ծառայության աշխատակիցները։
Նրանք կոտրել են դուռը եւ հայտնաբերել սպանված 22-ամյա տղայի դին (նույնպես ադրբեջանցի)։ Դռնից մինչեւ մուտքի ելք նկատվել էր արյան հետք։
Սպանվածի մարմնի վրա եղել են դանակի հարվածների բազմաթիվ հետքեր։ Նախնական տվյալներով՝ նրա մահը վրա է հասել հայտնաբերվելուց երեք օր առաջ։
Դեպքի վայրի զննման ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են բենզասղոց, երեք տարա վառելիքաքսուքային հեղուկ, ռետինե դիմակ, կացին, փաթեթներ եւ այլ պարագաներ, որոնց օգնությամբ չարագործը, հավանաբար, նախատեսում էր թաքցնել հանցագործության հետքերը՝ մասնատելով մարմինն ու այն բնակարանից դուրս տանելով։
Առաջնահերթ քննչական գործողությունների անցկացման ընթացքում, այդ թվում հսկման տեսախցիկների ստուգումից եւ վկաների հարցաքննությունից հետո իրավապահները պարզել են սպանությանը Ադրբեջանի 23-ամյա քաղաքացու հանցակցությունը, որը զոհվածի ծանոթն էր։
Ներկա պահին կասկածյալը մեղադրվում է Ուկրաինայի ՔՕ 115 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն (սպանություն, այսինքն՝ մեկ այլ մարդու միտումնավոր հակաիրավական մահվան պատճառում) կատարելու մեջ։
Բայց այս պահին հայտնի է, որ կասկածյալը փախել է Ուկրաինայից։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար