«Թավշյա հեղափոխությունից» հետո գրին քարտի խաղարկությանը մասնակցել է 267 հզր հայաստանցի, 40 հազարով ավելի՝ քան 2017-ին
2018 թ.-ին ԱՄՆ խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկությանը Հայաստանից դիմել է 110 հազար 725 քաղաքացի, որը 14 հազար 336-ով ավելի է 2017 թ.-ի և 38 հազար 871-ով 2016 թ.-ի դիմումներից: Տեղեկությունը հրապարակված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում, գրում է tert.am-ը:
2018 թ.-ին ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների մշտական բնակության քարտ ձեռք բերելու ցանկություն է ունեցել 267 հազար 67 հայաստանցի, որոնցից 110 հազար 725-ը եղել են դիմորդները, 156 հազար 342-ը դիմորդների ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները:
Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին Հայաստանից դիմորդների թիվն ավելի քիչ է եղել, մասնավորապես՝ 2017 թ.-ին գրին քարտի խաղարկությանը մասնակցել է 96 հազար 389 քաղաքացի (դիմորդների ընտանիքի անդամները՝ 130 հազար 156, ընդհանուր՝ 226 հազար 545 քաղաքացի), իսկ 2016 թ.-ին՝ 71 հազար 854 (դիմորդների ընտանիքի անդամները՝ 96 հազար 261, ընդհանուր՝ 168 հազար 115 քաղաքացի):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրին քարտի դիմումների ընդունումը լինում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ապա 2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո էլ ՀՀ քաղաքացիները ավելի շատ են ցանկացել ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու նպատակով արտագաղթել Հայաստանից:
Նշենք նաև, որ 2018 թ.-ին խաղարկության մասնակիցներից 2844-ն են գրին քարտի շահել, 2017 թ.-ի՝ 1669-ի և 2016 թ.-ի՝ 1277-ի համեմատ:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ արտագաղթի հիմնական պատճառներից մեկը, իհարկե, քաղաքացիների սոցիալական վիճակն է, բայց գրին քարտի դեպքում, ըստ նրա՝ պատկերն այլ է:
«Սոցիալական վիճակը ընդհանուր արտագաղթի երևույթի հետ կարելի է կապել, բայց դժվար է գրին քարտի երևույթի դեպքում նույնը ասել: Այստեղ սպասելիքներն ավելի մեծ են: Սա այն տարբերակն է, որտեղ պետք չէ քաղաքացիությունից հրաժարվել, իսկ երկրորդ քաղաքացիություն անկախ ամեն ինչից մարդիկ կուզեին ունենալ, հատկապես ԱՄՆ քաղաքացիությունը: Մարդիկ դիմել են, կդիմեն, քանի դեռ այդ խաղարկությունը կա, և քանի դեռ օրինակներ կան, որ դրանով մարդիկ կարողացել են ինչ-որ բանի հասնել»,- ասաց ժողովրդագիրը:
Դիտարկմանը, որ փաստացի գրին քարտ շահողները մշտական բնակություն են հաստատում ԱՄՆ-ում և առնվազն 5 տարի պետք է ապրեն ԱՄՆ-ում քաղաքացիություն ստանալու համար, Ռուբեն Եգանյանն արձագանքեց. «Իհարկե այդպես է, բայց այդ ընթացքում իրենք կարող են գնալ-գալ, աշխատել, գումար վաստակել: Դիմողների տեսանկյունից սա շատ ավելի լավ է, քան Ռուսաստան գնալը, սևագործ բանվորություն կատարելը և կոպեկներ ստանալը»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար