Մի համաժողովի անցկացումից հետո չպետք է դափնիների վրա ննջել
«Փաստը» գրում է. «Տեխնոլոգիական ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ Հայաստանի շրջափակման պայմաններում, առանց կառավարության հատուկ աջակցության էլ շարունակում է զարգանալ։
Կառավարության հիմնական աջակցությունը ՏՏ ոլորտին կարող է լինել արտոնությունների տրամադրումը և հարկերից ազատումը։
Իսկ Հայաստանում ոլորտի ընկերությունները արտոնություններ ստացել են դեռևս 2014 թվականին, մինչև 2023 թվականը ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ։
Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը և ՏՏ ոլորտին տրամադրվող արտոնությունների տրամադրումը նախկին իշխանություններից եկող նախաձեռնություններ են, ներկայիս իշխանությունները փորձում են իրավիճակը ներկայացնել որպես իրենց հիմնական ձեռքբերում։
Իհարկե, ներկաները միջոցառումը իրականացրել են բարձր մակարդակով, սակայն տարակուսելի է, որ ոչ մի բառով ակնարկ անգամ չհնչեց նախաձեռնողների ու նախապատրաստողների մասին:
Բայց սա այլ թեմա է:
Ուշագրավ է, որ տնտեսության վերաբերյալ ներկայիս իշխանությունների հիմնական շեշտադրումները վերաբերում են բացառապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը այն դեպքում, երբ այս ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի 3,3 տոկոսը։
Իհարկե, ՏՏ ոլորտը շատ կարևոր է երկրի զարգացման տեսանկյունից, սակայն պետք է հատուկ ուշադրության արժանանան նաև տնտեսության այլ ճյուղերը ևս՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը և այլն։
Անհրաժեշտ է տեխնոլոգիական նորարարությունները փորձել կիրառության մեջ դնել նաև տնտեսության այլ ճյուղերում։
Սա կարևոր քայլ կարող է լինել տնտեսության դիվերսիֆիկացման համար, քանի որ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և մրցակցության խորացման արդյունքում հնարավոր է ՏՏ ոլորտի աճը Հայաստանում դանդաղի կամ դադարի, և պետք չէ այնպես անել, որ մեր տնտեսությունը հիմնականում կախված լինի տնտեսական այս ուղղության զարգացումներից։
Բացի այդ, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ ՏՏ ոլորտը միայն մի ուղղությամբ չզարգանա, այլ այդ զարգացումը բազմաճյուղ տեսք ստանա, որպեսզի առաջընթացը կախված չլինի միայն մի ճյուղի ներսում առկա գործընթացներից։
Կառավարության հիմնական քաղաքականությունը պետք է լինի այնպիսի մոտեցումը, որ տարբեր հայտնի տեխնոլոգիական ընկերություններ Հայաստանում իրենց մասնաճյուղերը բացեն, իսկ նրանց գործունեությունը ընթանա մրցակցային միջավայրում։
Մյուս կարևոր խնդիրը, որին պետք է լուծում տա կառավարությունը, որակյալ մասնագետների խնդիրն է, քանի որ ՏՏ ոլորտի տևական աճի արդյունքում մասնագետների պակաս կարող է առաջանալ։
Ուստի պետք է հասկանալ, թե մասնագետների ինչ պահանջարկ կա, և դպրոցներում ու բուհերում համապատասխան կրթական ծրագրեր ներդնել։
Այնպես որ, կառավարությունը չպետք է բավարարվի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմամբ և դափնիների վրա հանգստանա, այլ պետք է նոր նախաձեռնություններով հանդես գա, որպեսզի հետագա տարիներին Հայաստանը միջազգային հարթակում կարողանա պահել իր տեխնոլոգիական իմիջը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար