Հրայր Թովմասյանին հետ հանդիպած Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները կհրավիրվե՞ն ԱԳՆ՝ պատասխան տալու
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահը հանդիպումներ է ունենում դեսպանների հետ` Գերմանիայի, Չինաստանի: Ավելի վաղ նման հանդիպումից հետո ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ` բացատրություն տալու: Գերմանիայի դեսպանի այցը, ասացին, քաղաքավարական է եղել: ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները նույնպես հրավիրվեն ԱԳՆ՝ պատասխան տալու։ Խոսնակը հայտնեց․ «Որքան որ ես տեղյակ եմ, այս պահին որեւէ հանդիպում չի նախատեսվում»։
Իսկ իշխանությունում այս օրերին շունչները պահած սպասում են` ՍԴ-ն վարույթ կվերցնի՞ իրենց օրինագիծը, թե՞ ոչ: Մեր աղբյուրները փոխանցում են` 2 տարբերակն էլ հնարավոր է: 7-օրյա ժամկետ կա։ Մերժման պատճառ կարող է լինել, եթե «գործն» անհիմն է, ժամկետային ու պրոցեդուրային խախտումներ կան: Իսկ ճնշումներ կա՞ն իշխանություններից ՍԴ անդամների վրա. «Տեսանելի բան այս պահին չկա, դեռ նորմալ մթնոլորտ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար