Նաոմի Քեմփբելը պատմել է թմրամիջոցներից կախվածության, տղամարդկանց ու երեխաների մասին
Նաոմի Քեմփբելն ավելի քան 30 տարի է՝ չի լքում պոդիումը եւ ամեն տարի հայտնվում ամսագրերի շապիկներին: Վերջերս 49-ամյա սուպերմոդելը մասնակցել է WSJ-ի հոկտեմբյան համարի ֆոտոշարքին, հարցազրույցում հիշել իր կյանքի ամենաբուռն տարիներն ու պատմել՝ ինչպես այժմ ապրում։
«Ես վերապրել եմ։ Իմ կյանքը երբեք անբիծ չի եղել, եւ ես դրան չեմ հավակնում։ Ես առաջիններից էի, որ խոստովանեցի թմրամիջոցներից կախվածությունս։ Աստծուն շնորհակալ եմ, որ ինձ հաջողվել է առողջացած թմրամոլ եւ առողջացած ալկոհոլամոլ դառնալ»,- հարցազրույցում ասել է մոդելը։
Նաոմին մի քանի աղմկոտ սիրավեպ է ունեցել, սակայն այդ տղամարդկանցից ոչ մեկի հետ ամուր ընտանեկան հարաբերություններ չի կառուցել։ Լրագրողները չեն դադարում նրան հարցրել տալ երեխաների մասին, իսկ նա չի հոգնում պատասխանել, որ շարունակում է երեխա ունենալու հույս ունենալ։ Այժմ Քեմփբելն ակտիվորեն հովանավորում է սեւամորթ մոդելների երիտասարդ սերնդին՝ նրանց օգնելով պայքարել ոլորտում խտրականության դեմ։ Նաոմին խոսոտովանել է, որ 19-ամյա մոդել Ադուտ Ակեչն իրեն մայր է անվանում։
Ինչ վերաբերում է տղամարդկանց. Քեմփբելը չի շտապում անկեղծանալ նոր երկրպագուների առաջ եւ լավ է հիշում անցյալի դասերը։ Նա իրեն միայնակ չի համարում, երբ կողքին տղամարդ չկա։ «Զուգընկեր չունենալը չի նշանակում միայնակ լինել։ Ես ժամանակ չունեմ ոչ ձանձրանալու, ոչ միայնության համար... Հարաբերություններում ինձ համար կարեւոր է գաղտնիությունը։ Միշտ անհանգստանում եմ, որ աշխատանքը խանգարելու է։ Այդ իմաստով ես իմ մեթոդներն ունեմ, Ռոբերտ դե Նիրոն է սովորեցրել»,- դերասանին հիշել է Նաոմին, որի հետ սիրավեպ է ունեցել։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար