Եթե մեկի գլուխը «պադեզդում» սխկեցին, ուրեմն ուժեղ, նորմալ իշխանություն է, եթե չսխկեցին, ուրեմն թույլ է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը այսօր տնտեսական հեղափոխության վերաբերյալ հրավիրված երկրորդ խորհրդաժողովին անդրադարձավ տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման կուլտուրային, խոսեց սեփականության իրավունքի հետ կապված հարցի մասին, հատկապես կարևորեց մի հանգամանք:
«Ինքներս մեզ զսպելով՝ կարևոր քաղաքական դիրքորոշում ենք որդեգրել, նախորդ մեկուկես տարում սեփականության վերաբաշխման դեպք չի եղել, շատ մեծ է եղել գայթակղությունը, երբ մի շարքային կնոջ անունով գրած է եղել սեփականություն, և մենք գիտենք, որ դա պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել կոնկրետ միջոցներով, և մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել, որ կնոջը բերեք և ասեք՝ թող ինքը գրի նոտարով, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը: Քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք, ատամները կրճտացնելով, գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել, որովհետև եթե թեկուզ ֆեյք սեփականությունն այդ ճանապարհով վերցնում ես, բոլորը կմտածեն, թե նույնը կարող է իրենց հետ տեղի ունենալ»,- ասաց վարչապետը:
Նա սա կապեց, իր խոսքերով՝ «զոռբայության ծուղակի հետ».
«Սա կապված է «զոռբայության ծուղակի հետ», որի հայելային արտահայտությունը «չզոռբայության ծուղակն» է, երբ որ իշխանությունը զոռբա չի, բոլորին թվում է, թե իշխանությունը թույլ է, որովհետև հարց է ծագում՝ էս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, մի շաբաթ սպասենք, եթե մեկի գլուխը «պադեզդում» սխկեցին, ուրեմն ուժեղ, նորմալ իշխանություն է, եթե չսխկեցին, ուրեմն թույլ է, որովհետև ուժեղ իշխանության կաղապարը ձևավորվել է, որ քաղաքական հակառակորդին պետք է «պադեզդում» գյուլես, փոխաբերական իմաստով: Սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար