Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Հայաստան

«Քոչարյանի գործն արդեն խնդիրներ է ստեղծել հայ-ռուսական միջպետական հարաբերություններում». Կոլերով

«Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած աշխատանքային այցին:

Հիշեցնենք, որ բացի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցությունից՝ Վ. Պուտինը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

Մոդեստ Կոլերովը կրկնեց իր ավելի վաղ հայտնած խոսքերը, որ դա այց չէր Հայաստան, դա մասնակցություն էր Եվրասիական տնտեսական միության միջոցառմանը: «Այց Հայաստան չի եղել»,-հստակեցրեց Կոլերովը:

Ռուս վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ նախագահի բանակցությունները ՀՀ վարչապետի հետ մինչ այսօր Ռուսաստանում չեն արժանացել պաշտոնական, մանրամասն լուսաբանման:

«Ես հույս ունեմ, որ մենք մոտ ապագայում կունենանք տեղեկատվություն այդ մասին, բայց դեռ մանրամասներ այդ թեմայով չկան, և դա արդեն բավականին խոսուն փաստ է: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպմանը, ապա հայտնի է, որ այն բավականին երկար է եղել և շատ մանրամասն: Այդ մասին ևս մանրամասն պաշտոնական հաղորդագրություն չկա, ես նույնիսկ մտածում եմ, որ քիչ հավանական է, որ լինի: Բայց ես կարող եմ ասել, որ այդ հանդիպումը տեղեկատվական տեսանկյունից ամենաքիչը լրացրեց պաշտոնական տեղեկատվությունը, որը Պուտինի հետ կիսեց Փաշինյանը: Քանի որ Փաշինյան-Պուտին հանդիպման տևողությունը համարյա թե հավասար է եղել Քոչարյանի տիկնոջ հետ Պուտինի հանդիպման տևողությանը՝ կան հիմքեր պնդելու, որ Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումը կրել է ոչ միայն մասնավոր, ընտանեկան, հումանիտար բնույթ: Նման բնույթի հանդիպման համար այդ տևողությունը չափազանց երկար էր»,-ասաց Կոլերովը:

Հարցին, թե ի՞նչ հարցեր կարող էին քննարկված լինել այդ հանդիպմանը, Կոլերովը պատասխանեց, որ Բելլա Քոչարյանն ամենայն հավանականությամբ կիսվել է Հայաստանում տիրող իրավիճակի գնահատականներով, որոնք տրվում են ընդդիմադիր շրջանակներից: Ռուս քաղաքագետն ասաց, որ ՌԴ նախագահի կողմից շատ ավելի վաղ Քոչարյանի գործի հետ կապված եղել է խնդրանք՝ ուղղված Փաշինյանին, սակայն անտեսվել է:

«ՌԴ նախագահի դիրքորոշումը հայտարարվել է ոչ մեկ անգամ, Փաշինյանի դիրքորոշումը՝ ևս: Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը»,-նկատեց Կոլերովը: Ըստ նրա, արդեն կան խնդիրներ միջպետական հարաբերություններում: «Երբ Պուտինը ոչ մեկ անգամ է ցույց տալիս իր հետաքրքրությունն այս գործի հանդեպ, և ամեն անգամ այդ դիրքորոշումը մերժվում է, չեմ կարծում, որ դա անհետևանք կանցնի երկկողմ հարաբերությունների համար»,-ասաց Կոլերովը՝ պնդելով, թե միջպետական հարաբերություններում անձնական հաշիվների մաքրումը դրական հանգամանք չէ:

Կոլերովի խոսքով, ՀՀ ներկայիս իշխանությունները պատրանքներ չպետք է ստեղծեն: «Հիմարներ Ռուսաստանում չկան: Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանի մասին լռում է, չի նշանակում, թե ոչ ոք ոչինչ չի հասկանում: Հայ-ռուսական հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, դա հարաբերություն է երկու ժողովուրդների միջև: ՀՀ նոր իշխանությունները վերջին շրջանում անընդհատ ազդանշաններ են հղում, որ հայ-ռուսական միությունն իրավիճակային բնույթ է կրում»,-ասաց Կոլերովը:

Ռուս քաղաքագետի վստահեցմամբ, Քոչարյանի գործով պայմանավորված՝ իրավիճակն արդեն հետևանքներ է թողել երկկողմ հարաբերություններում: «Եթե համեմատենք երկկողմ հարաբերությունները Քոչարյանի կառավարման փուլում ներկայիս ժամանակաշրջանի հետ, ապա այն ժամանակ դրանք անկեղծ էին, բաց, ներկայումս դրանք հիմնված են շահերի վրա: Ես կարծում եմ, որ Դուք կտեսնեք տարբերությունը»,-նկատեց նա:

Խոսելով օրերս «Վալդայ» քննարկումների ակումբի միջազգային նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատության մասին՝ Կոլերովն ասաց, որ Լավրովի հայտարարությունն արտառոց էր, քանի որ այդ թեմայով արդեն վաղուց ՌԴ ԱԳՆ-ն կարող էր հանդես գալ ցանկացած ավելի ցածր մակարդակ ունեցող պաշտոնյայի կողմից «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը տրված գնահատականով: «Սակայն Հայաստանը համառորեն պնդեց պաշտոնական մի քանի հայտարարություններով, որ Արցախը Հայաստան է՝ մերժելով Արցախի առանձին պետականությունը: Ռուսաստանը համառորեն բավարար ուշադրություն չէր դարձնում այդ բազմաթիվ պնդումներին:

Բայց կրկնում եմ, որ, եթե Ռուսաստանը որոշ դեպքերում լռում է, չի նշանակում, որ չի լսում ոչինչ: Լավրովի պատասխանը շատ աղմկոտ էր, ամենաաղմկոտն էր: Նման աղմկահարույց հայտարարությունն արդեն իսկ սկանդալ է: Բայց այդ սկանդալը Ռուսաստանը չի ստեղծել, դա վերջին զգուշացումն էր այն մասին, որ նմանատիպ հայտարարությունները կարող են խախտել Մինսկի գործընթացը, քանի որ այն կորցնում է իր իմաստը»,- ասաց Կոլերովը:

Մեր արձագանքին, թե ինչո՞ւ ռուսական կողմը երբեք չէր սաստում ադրբեջանական կողմին ռազմատենչ հայտարարությունների համար, ռուս վերլուծաբանն ասաց, որ ռուսական կողմն անդրադառնում է այն հայտարարություններին, որոնք ուղիղ կերպով անդրադառնում են Հայաստանի Հանրապետության ներկայիս ստատուսին և բանակցություններին:

Հարցին, թե այդ հայտարարությունը «կարմիր քարտ» չէ՞ր Ադրբեջանի համար՝ կոշտացնել դիրքորոշումը Հայաստանի հանդեպ կամ սրել իրավիճակը շփման գծում, նա պատասխանեց. «Էլի ռուսնե՞րն են մեղավոր: Լավրո՞վն է մեղավոր: Նայեք, գուցե ռուսներն են գրել Փաշինյանի այդ հայտնի տեքստը»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական գազային բանակցություններին, ապա Մոդեստ Կոլերովն ասաց, որ այդ հարցը չի կարգավորվում քաղաքական գործիքակազմով: «Գազը, ըստ իս, կապ չունի այս հարցերի հետ, մենք կարող ենք կապ տեսնել, բայց որոշում կայացնողները՝ ոչ: Սա մաքուր տնտեսական գործընթաց է»,-հստակեցրեց Կոլերովը՝ չկանխատեսելով, թե ինչ արդյունքներ են սպասվում հայ-ռուսական գազային բանակցություններում: