Թող առերեսում իրականացնեն Ալիկ Սարգսյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև. պաշտպան
«Մարտի մեկի» գործով պաշտոնեական լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և ծանր հանցագործություն պարտակելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՔԾ–ի կողմից իրեն մեղադրանք առաջադրելուց հետո ցուցմունք չի տվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սարգսյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Վերջինիս խոսքով՝ Սարգսյանն առայժմ ձեռնպահ է մնում դիրքորոշում հայտնելուց, մինչև պարզ լինի, թե ինչ հիմքով է նրան մեղադրանք առաջադրվել։
Հայկ Ալումյանը միաժամանակ հայտնեց, որ առաջիկայում կմիջնորդեն նախաքննական մարմնին առերեսում իրականացնել Ալիկ Սարգսյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև։
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք կատարելը) և 334-րդ հոդվածի 1-ին (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը) մասերով:
Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Սարգսյանը խոչընդոտներ է ստեղծվել առանձնապես ծանր հանցագործությունների՝ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելու համար։ Համաձայն քննության տվյալների՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:
Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար