Անցյալի ու ներկայի իրականությունների անդնդախոր ջրբաժանը. «հին» ու «նոր» Փաշինյանը
«Փաստը» գրում է. «Մասնավոր ինքնաթիռով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը ակտիվ քննարկումների առարկա դարձավ:
Մամուլում հայտնվեցին այն ճոխ «Gulfstream G550» ինքնաթիռի լուսանկարները, որով Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ, և հայտնի դարձավ, որ այն պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին:
Պարզվեց, որ միայն դեպի ԱՄՆ չարտերային թռիչքը պետական բյուջեի համար արժեցել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար:
Սակայն նշված 165 մլն դրամը 35 հոգանոց պատվիրակության՝ ԱՄՆ այցելության ամբողջ գումարը չէ։ Կառավարության որոշմամբ, բյուջեից կառավարության անդամների արտասահմանյան գործուղումների համար լրացուցիչ հատկացվել է 250 մլն դրամ։
Ստացվում է, որ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը բավականին մեծ գումար է կազմել Հայաստանի նման աղքատ երկրի համար: Եվ պատահական չէ, որ համեմատություններ են տարվում Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի և Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան կատարած այցերի միջև:
Ի տարբերություն Հայաստանի, Սինգապուրը շատ բարձր զարգացման մակարդակ և ահռելի բյուջե ունեցող պետություն է, բայց Սինգապուրի վարչապետը նախընտրել էր Հայաստան այցելել Air Fance-ի կանոնավոր չվերթով՝ ավելորդ ծախսեր չանելու համար:
Երբ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, շատ էր սիրում խոսել պետբյուջեի համար ավելորդ ծախսերի կրճատման մասին:
Օրինակ՝ Փաշինյանի սիրած թեմաներից էր ծառայողական մեքենաների կրճատման հարցը, երբ վերջինս խորհրդարանի ամբիոնից բերում էր Դանիայի օրինակը, թե 5,6 մլն բնակչություն ունեցող երկրի տարեկան բյուջեն կազմում է 120 միլիարդ դոլար, իսկ ծառայողական մեքենաների թիվը 23-ն է, իսկ Դանիայի ամբողջ խորհրդարանին բաժին է ընկնում մեկ ծառայողական մեքենա:
Սակայն իշխանության գալուց հետո Փաշինյանի հայտարարություններն այդպես էլ մնացին օդում կախված: Իշխանափոխության առաջին տարում կառավարությունն առաջարկեց ծառայողական մեքենաները կրճատել 68-ով և թողնել 834-ը։
Տարվա ընթացքում դրանց թիվը դարձյալ ավելացավ, և ինչպես ներկայացված է 2020 թ. պետական բյուջեի նախագծում, հասել է 867-ի։
Ինչպես տեսնում ենք, խնայողություններ կատարելու վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի հայտարարությունները և արդեն վարչապետ Փաշինյանի մոտեցումները էականորեն տարբերվում են:
Սա, իհարկե, Փաշինյանի դեպքում նորություն չէ, քանի որ վերջինս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ արել է նաև այնպիսի հայտարարություններ, որ հիմա գործնականում անում է դրանց հակառակը:
Հեռու չգնալու համար հիշենք ԵՏՄ-ի անպիտան կառույց լինելու վերաբերյալ ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունները և համեմատենք հիմա արդեն ԵՏՄ-ի արդյունավետության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հավաստիացումները:
Եթե վարչապետ Փաշինյանը ցանկություն ունի պահպանել իր բարձր վարկանիշը, ապա պետք է հետամուտ լինի ընդդիմադիր ժամանակ իր հայտարարությունների գոնե մի մասի գործնական կյանքում իրականություն դառնալուն, այլապես նախկինում իր կողմից արված հայտարարությունները հետապնդելու են իրեն և հանգիստ չեն տալու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար