Անթույլատրելի է` դատախազությունը «Հայելի» ակումբի վրա հարձակման համար առաջադրել է ամենամեղմ պատիժը
Ինչպես հայտնի է,Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ` «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, 1-ին կետով սահմանվում է ` 1.Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Այսինքն` «Հայելի» ակումբի վրա հարձակում գործած 4 խուլիգանները լավագույն դեպքում տուգանվելու են` 200-400 հարյուր հազար դրամ: Սա նման արարքի համար ըստ էության ամենաթեթև մեղադրանքն է, որ դատախազությունը կարող էր առաջադրել:
Մինչդեռ Քրեական օրենսգրքով այս արարքի համար սահմանված են ավելի խիստ և տվյալ միջադեպի համար ավելի համարժեք պատիժներ, որոնց կիրառումը ուղղակի անհրաժաշտություն է` հետագայում ԶԼՄ-ների հադեպ նման ոտնձգությունները բացառելու տեսանկյունից:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` «Հայելի» ակումբի դեմ կատարված հարձակման առիթով մասնավորապես կարող են կիրառվել Քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի` զրպարտության և 136-րդ հոդվածի` վիրավորանքի հատկանիշները: Արարքի համար կարող է կիրառվել նաև 185-րդ հոդվածը` Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:
Լարիսա Ալավերդյանը Hayeli.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը դիտելիս եկել է այն համոզման, որ այս արարքը լիովին համահանունչ է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներին` այն է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը: Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,
2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ «Հայելի» ակումբի վրա հարձակում գործած 4-հոգանոց խմբի անդամները «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանին համարում էին հակառակորդ պետության օգտին աշխատող, սպառնում էին «Անժելա Թովմասյանին և նրա եղբորը` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ուղարկել Բաքու` Ալիևի մոտ»:
Եթե ընդունենք, որ արարքը խուլիգանական բնույթի էր, այս դեպքում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է` խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Սակայն դատախազությունը որոշել է վերոնշյալ բոլոր հոդվածներից առաջնորդվել ամենամեղմով, ինչն անթուլյատրելի է. «200 հազար դրամն ինչ է, կվճարեն, հաջորդ անգամ էլի կանեն: Սա այն դեպքն է, որ պետք է կիրառել ամենախիստ պատիժը, որպեսզի այն հետագայի համար զսպող նշանակություն ունենա»,- խոսքը եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
Աղբյուրը՝ hayeli.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար