Բիզնես, քաղաքականություն և երեխաների մկրտություն Էջմիածնում. BBC-ի անդրադարձը Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանի մայրաքաղաք Երևանում է՝ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում: Քիմ Քարդաշյանը Հայաստանում խոսել է ԱՄՆ նախագահի խորհրդականների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր առանձնազրույցների, ինչպես նաև Հայաստանում կանանց ներքնազգեստի արտադրություն սկսելու պլանների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունն իր անդրադարձում:
Լրատվամիջոցը գրում է, որ Քիմի համար սա երկրորդ այցն է իր հոր պատմական հայրենիք:
BBC-ն իր հոդվածում անդրադարձ է կատարել Քիմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պատրաստակամության և «Սպիտակ տանն այդ թեմայով բանակցություններ» վարելու հայտարարությանը:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Քիմը, մասնավորապես, նշել էր, որ թեև այդ թեմայի շուրջ անձամբ չի զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն առանձնազրույցներ է ունեցել Սպիտակ տան պաշտոնյաների հետ: Հուլիսին Քարդաշյանը հայտարարել էր, որ իր առաջնահերթությունն է համարում ցեղասպանության ճանաչումը, և որ այդ թեման քննարկում է ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների հետ:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ թեև ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պաշտոնական Վաշինգտոնը խուսափում է օգտագործել այդ եզրույթը:
BBC-ն անդրադարձել է նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Քարդաշյանի երեք կրտսեր երեխաների մկրտությանը, որին մասնակցել է նաև Քիմի քույրը՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանը, որը նույնպես Հայաստան է ժամանել իր երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի և չորսամյա Ռեյնի հետ:
Անդրադառնալով երեկ՝ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում դիմահարդարան մագնատի ելույթին՝ լրատվամիջոցը նշում է, որ Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել Հայաստանում սկսել SKIMS ներքնազգեստի իր շարքի արտադրությունը և «հայկական ծաղիկների բույրով» օծանելիք ստեղծել:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար