Ով է կանգնած Ջուլիանիին Երեւան հրավիրելու որոշման հետեւում
Ջուլիանիին Հայաստան հրավիրլու որոշման հետեւում կանգնած է Ռուսաստանը, գրում է Polygraph.info-ն:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, սեպտեմբերի 27-ին, Washington Post- ը հաղորդել է , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին նախատեսել էր այցելել Երեւան ՝ Եվրասիական տնտեսական միության ֆորումին մասնակցելու համար, սակայն չեղարկել է իր այցն այն բանից հետո, երբ իմացել է, որ միջոցառման կազմակերպման հետեւում կանգնած է Ռուսաստանը:
Սեպտեմբերի 30-ին Ջուլիանիի նախանշված ելույթի օրը, նրա անունը դեռ մասնակիցների ցուցակում էր: Համաժողովին ներկա լրագրողների խոսքով ՝ օրակարգի փոփոխության հետ կապված որեւէ բացատրություն չի տրվել:
Նույն օրը Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը որեւէ կապ չունի Ջուլիանիի հրավերի հետ: «Ռուսական կողմը ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցության կամ դրա չեղարկման մասին», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սակայն այդ պնդումն այնքան էլ ճշմարիտ չէ:
Լրագրող Նիլ Հաուերը, ով գտնվում է Երեւանում, Polygraph.info- ին ասել է, որ ՀՀ ԱԳՆ-ն իրեն տեղեկացրել էր, որ ներգրավված չէ Ռուդի Ջուլիանիի հրավերքի հարցում:
«Հայաստանի ԱԳՆ-ից ինձ ասացին, որ իրենք չեն կարող որեւէ տեղեկություն տրամադրել Ջուլիանիի վերաբերյալ, քանի որ նրա հրավերը պաշտոնապես չի ուղարկվել իրենց կողմից, ուստի այն ուղարկվել է ուրիշի կողմից», - ասաց Հաուերը:
Ամեն ինչ վկայում է, որ Ջուլիանիին հրավիրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Համաժողովի նիստը, որի ժամանակ նախատեսվում էր Ջուլիանիի մասնակցությունը, պետք է վարեր Սերգեյ Գլազեւը, ով Պուտինի խորհրդականն էր 2012 թվականից մինչեւ անցած ամիս: Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանը հայտարարեց վերջինիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսական քաղաքականության նախարարի պաշտոնում նշանակման մասին :
Սերգեյ Գլազեւը առավել հայտնի է Ռուսաստանին եվրո/դոլարային գոտուց կտրելու քայլով ու հակաամերիկյան տնտեսական իր հայացքներով ու հրապարակումներով: Նա նաեւ առաջինն էր, ով հրապարակավ կասկածի տակ առավ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հավատարմությունը, որոնց ԱՄՆ-ը չի ընդգրկել այսպես կոչված «Կրեմլի ցուցակի» մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Գլազեւի դեմ 2014 թ-ին ՝ Ղրիմի թերակղզին բռնակցելու եւ Ուկրաինայի արեւելքում պատերազմը հրահրելու գործում իր դերակատարության համար:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար