Ինչքան շատ ձերբակալենք, այնքան կաճի մեր ռեյտինգը, բայց չենք անում
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեսակետ կա, թե Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն անկում է գրանցել ուժայինների հրաժարականների, Ամուլսարի հետ կապված։ Դա Ձեզ չի՞ անհանգստացնում՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին։
«Փաշինյանի ռեյտինգը, թերեւս, միայն Ամուլսարի ժամանակ է, որ մի փոքրիկ անկում գրանցեց, իսկ կոնկրետ Ձեր մատնանշած` հայտնի հրաժարականների, մասնավորապես՝ Արթուր Վանեցյանի դեպքում Փաշինյանի ռեյտինգը վերելք գրանցեց։ Վանեցյանի քայլերը հասարակությունը դիտեց որպես դավաճանություն»:
Որտեղի՞ց վերցրիք։ «Ես դուրս եմ գալիս փողոց, քայլում եմ Հյուսիսային պողոտայով, Կասկադով, մարդիկ մոտենում են, չեմ ասում` ամեն քայլափոխի, բայց մարդկանց ժպիտները, վերաբերմունքը դա են ապացուցում»:
Ժպիտը քաղաքական կատեգորիա չէ։ «Ներողություն, ռեյտինգը քաղաքական կատեգորիա՞ է»: Միանշանակ. հարցումների արդյունքները քաղաքական կատեգորիա են։ «Էդ դեպքում հասարակությունը մեզ 70 տոկոս ձայն է տվել»:
Ի դեպ, պարոն Հակոբյան, ըստ օդում կախված լուրերի՝ դուք ուզում եք «նոն-ստոպ» ձերբակալություններով բարձրացնել Փաշինյանի ռեյտինգը։ «Գիտեք, ինչքան շատ ձերբակալություններ լինեն ՀՀԿ-ից եւ նախորդ իշխանություններից, մեր ռեյտինգը կանցնի 100 տոկոսը, սակայն մենք չենք գնում այդ ճանապարհով. ո՞ւմ ենք հանիրավի ձերբակալել, կարա՞ք ասեք։ Էնքան մարդ կա, որ կարանք ձերբակալենք, էնքան են մեզնից պահանջում` սա ինչի՞ ա ազատության մեջ, նա` ինչո՞ւ։ Չենք ձերբակալում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար