«ՍԴ դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ». Արևիկ Պետրոսյան
Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը պատասխանել է 168.am-ի հարցերին
–Տիկին Պետրոսյան, Ազգային ժողովը 2019 թվականի հոկտեմբեի 4-ին դիմել է Սահմանադրական դատարան` Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Դիմումն արդեն մուտքագրվե՞լ է Սահմանադրական դատարան:
–Այո՛, դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել երեկ` հոկտեմբերի 7-ին:
–Ի՞նչ տրամադրվածությամբ եք ընդունել հիշյալ դիմումի փաստը:
–Խոսք չի կարող լինել որևէ տրամադրվածության մասին: Սահմանադրական դատարան մուտքագրվող ցանկացած դիմում քննության առարկա է դառնում սահմանված իրավական ընթացակարգերով, ժամկետներում և ենթակա է նախնական ուսումնասիրման: Գործն ընդունվում է վարույթ, եթե, իհարկե, առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր:
–Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարան դիմել է Ազգային ժողովը և բարձրացված հարցը դարձել է հանրային քննարկման առարկա:
–Սահմանադրության համաձայն Սահմանադրական դատարան կարող են կոնկրետ հարցերով դիմել մեկ տասնյակից ավելի սուբյեկտներ, այո՛, այդ թվում`Ազգային ժողովը: Եթե միայն վերջին մեկ տարվա վիճակագրությանն անդրադառնանք, ապա հարյուրից ավել դիմումներ են մուտքագրվել Սահմանադրական դատարան: Դիմել են ֆիզիկական և իրավաբանական անձինք, Ազգային ժողովը, Կառավարությունը, Հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, դատարանները՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումները: Այդ դիմումների մի մասով գործերի քննությունը մերժվել են, մի մասով` գործերն ընդունվել են քննության և կայացվել համապատասխան որոշումներ, մի մասով` դեռ ընթացքի մեջ են: Ազգային ժողովի վերջին դիմումը ևս այս շարքում է:
–Թե՛ Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ, և թե՛ դրանից հետո քաղաքական, հասարակական, իրավապաշտպան որոշակի շրջանակներ կոչերով, հորդորներով, մի մասը վստահություն, մեկ այլ հատված անվստահություն հայտնելով դիմում են Ձեզ` Սահմանադրական դատարան դատավորներին: Ինչպե՞ս եք ընդունում այդ ամենը: Համարո՞ւմ եք այն միջամտություն Ձեր գործունեությանը:
–Խնդրանք` ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանի լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու որևէ կոչերից, հորդորներից: Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ղեկավարվելով բացառապես Սահմանադրությամբ և օրենքին համապատասխան: Ինչ վերաբերում է միջամտությանը` Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքն ունեն հստակ կարգավորումներ:
Մասնավորապես, Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար