Դասական հաճախորդը կամ «Լուսահոգի Հայաստանը»
Կարելի է ժողովրդի մի մասին մոլորեցնել ինչ-որ ժամանակ, կարելի է որոշ ժամանակ լինել ոչ թե ընդդիմադիր, այլ պարզապես ընդդիմադիրի դեր խաղալ, բայց անդադար անհնար է խաբել եւ խաբել, ինչքան էլ դասական լինես:
Գալիս է մի պահ, լինում է մի քվեարկություն, որից հետո դասական քաղաքական գործիչը վերածվում է դասական հաճախորդի, իսկ ավելի ճիշտ, ոչ թե վերածվում է, այլ բացահայտվում է, քանի որ նա միշտ էլ դասական հաճախորդ է եղել եւ ոչ թե քաղաքական գործիչ:
Հարցրեք Վիկտոր Դալլաքայնին, թե ով էր Էդմոն Մարուքյանը մինչ պատգամավոր դառնալը եւ ինչպես հաջողացրեց պատգամավոր դառնալ: Հարցրեք եւ հետաքրքիր պատմություններ կլսեք:
Հարցրեք մեկ ուրիշից, եւ նա եւս մանրամասներ կպատմի, թե ինչպես Մարուքյանը հայտնվեց «Ելք» դաշինքում եւ կրկին պատգամավոր դարձավ: Հարցրեք Նիկոլ Փաշինյանին, եւ նա կասի, թե ինչպես էր Մարուքյանը քվեարկում պատգամավոր եղած տարիներին:
Իհարկե, շատ հետաքրքիր պատմություն էր, թե ինչպես մի դաշինքում հայտնվեցին իրար տանել չկարողացող եւ միմյանց տարատեսակ մեղադրանքներ ներկայացրած Փաշինյանն ու Մարուքյանը, բայց սա արդեն ուրիշ պատմություն է եւ մենք շարունակենք կենտրոնանալ Էդմոն Մարուքյան՝ դասական հաճախորդի վրա:
Դասական հաճախորդը դասական հաճախորդ է նաեւ Աֆրիկայում՝ այս դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամիսներին: Իհարկե, Էդմոն Մարուքյանն ամեն ինչ անում էր, որ ներկայանար որպես դասական քաղաքական գործիչ, բայց հասավ մի կարեւոր քվեարկության օրը: Հենց այդ օրն էլ առավել միամիտ ՀՀ քաղաքացիների մոտ պատռվեց դասականի դիմակը, եւ բոլորը հասկացան, թե ում հետ գործ ունեն:
Եթե Էդմոն Մարուքյանը կարծում էր, թե կողմ քվեարկելով ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու հարցով ՍԴ դիմելու որոշմանը, կշարունակի խաղալ դասական քաղաքական գործչի դերը, ապա հիմա պետք է որ հասկանա, որ ամեն ինչ ավարտվեց: Նա գնաց եւ հավասարվեց բոլոր ժամանակների հաճախորդներին:
Ոմանք առաջարկում են, որ «Լուսավոր Հայաստանը» վերանվանվի «Լուսավոր երկիր» կամ «Օրինաց երկիր Հայաստան», բայց կա նաեւ մեկ այլ առաջարկ՝ «Լուսահոգի Հայաստան»:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...