Զորքերը դուրս բերելու հրամանը տրվել է Թրամփի եւ Էրդողանի հեռախոսազրույցից անմիջապես հետո
ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Թայիփ Էրդողանի հեռախոսային բանակցությունները կիրակի օրն այնպես չեն անցել, ինչպես նախատեսված էին, եւ անհապաղ հանգեցրել են այն բանին, որ հրաման է տրվել ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արեւելքում Անկարայի գործողության գոտուց։ Այս մասին տեղեկացրել է NBC ամերիկյան հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների գործող եւ նախկին պաշտոնյաներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տեղեկություններով՝ Էրդողանը խիստ բացասաբար է ընկալել այն, որ ամերիկացիները նրա համար առանձնազրույց չեն կազմակերպել Թրամփի հետ Նյու Յորքում անցած ամիս ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Թուրքիայի նախագահը տեղեկացրել է Վաշինգտոնին, որ դժգոհ է այդ հանգամանքից։ «Նա (Էրդողանը) իսկապես խոցվել էր։ Իսկ Թրամփը փորձել է հարթել դա»,- բացատրել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահի առաջարկը՝ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը նոյեմբերին հանդիպելու մասին։
Հրապարակման համաձայն՝ կիրակի հեռախոսով բանակցությունների ժամանակ Էրդողանն ասել է, որ Սիրիա թուրքական զորքեր մտցնելու պլաններն անփոփոխ են, անգամ Թրամփի առաջարկը Վաշինգտոնում հանդիպելու մասին չի փոխել նրա զրուցակցի վճռականությունը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ չափավոր ներխուժումը, օրինակ՝ անվտանգության գոտու ստեղծումը Եփրատ գետից արեւելք, միանգամայն թույլատրելի է, բայց կտրականապես դեմ է արտահայտվել ուժեղացված զինվորական գործողությանը։ Թրամփը Էրդողանին նախազգուշացրել է. որ այդ դեպքում ԱՄՆ-ը լրիվ դուրս կբերի զորքերը Սիրիայից։
Ինչպես հավաստիացնում են հեռուստաընկերությունները, հեռախոսազրույցից անմիջապես հետո Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին զանգահարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերին եւ նրան տեղեկացրել պետության ղեկավարի որոշման մաին։ Այն, հեռուստաընկերության տվյալներով, հանկարծակիի է բերել սպիտակ տանը, պետդեպարտամենտին, Պենտագոնին, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիային, ԱՄՆ դաշնակիցներին Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում։
Էրդողանը հոկտեմբերի 1-ին տեղեկացրել է, որ Անկարան մտադիր է ինքնուրույն ստեղծել անվտանգության գոտի Սիրիայում Եփրատ գետից արեւելք, քանի որ չի կարողացել ցանկալի արդյունքի հասնել Թրամփի հետ հեռախոսզարույցում։ Հոկտեմբերի 6-ին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, որի արդյունքներով Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը չի աջակցի եւ որեւէ կերպ չի մասնակցի Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում, իսկ ամերիկացի զինվորականները մոտ չեն գտնվի դրա իրականացման վայրին։
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահը տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգները սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքից, որտեղ Անկարան մտադիր էր անվտանգության գոտու ստեղծման գործողություն իրականացնել։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար