Արտոնյալները. Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետն աշխատանքի է գնում դիվանագիտական համարանիշերով մեքենայով
«168 ժամը» գրում է․ «Դիվանագիտական պետհամարանիշերի թեման կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Ըստ հրապարակումներից մեկի նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից դիվանագիտական անձնագրերից ու պետհամարանիշերից օգտվելու սկանդալից հետո նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան:
Խոսքը վերաբերում է Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին, ով, ըստ հրապարակման, աշխատանքի է գնում դիվանագիտական պետհամարանիշերով մեքենայով, ԱԳՆ պետհամարանիշերով մեքենան նրան ամեն օր բերում է աշխատանքի և կայանում հենց տեսչության բակում:
Մեր թղթակիցն Արտաքին գործերի նախարարությունից փորձեց պարզել՝ ինչո՞ւ է Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին սպասարկում ԱԳՆ պետհամարանիշով մեքենա:
Հարցին ի պատասխան՝ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունից հայտնել են. «ՀՀ ԱԳՆ-ն պետհամարանիշ չունի: Եթե խոսքը «ARM» սերիայի պետհամարանիշերի մասին է, ապա դրանք Հայաստանում օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող միջոցառումների ժամանակ տրվում են ավտոմեքենաների վարձակալությունն ապահովող ընկերությանը միջոցառման անցկացման համար վարձակալված բոլոր ավտոմեքենաների համար: ՀՀ ԱԳՆ-ն պետական արարողակարգի ծառայությունից այդ մեքենաների շարժն այցի ծրագրից դուրս չի վերահսկում»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...