Դիկտատուրայի ամենաուղիղ ճանապարհը
«Փաստը» գրում է. «Ցանկացած ուժ, որն իշխանության է գալիս, պիտի պատրաստ լինի, որ եթե նույնիսկ 99 տոկոս վստահություն էլ ունենա, կլինի գոնե այդ 1 տոկոսը, որը չի ընդունի իրենց, չի սիրի իրենց, կքննադատի, կդատափետի:
Պետք է պատրաստ լինի նաև մամուլի դաժան քննադատությանը: Առավել ևս այսօրվա քաղաքական ուժը, որը չափազանց հեռու է վերը նշվածի չափով վստահություն ունենալուց ու գնալով ավելի է հեռանում:
Պետք չէ հուսալ, թե բոլորը ծնկաչոք աղոթելու են իշխանության համար, ընդհանրապես որևէ մեկի համար: Պետք չէ հուսալ, որ բոլորը կուրորեն երկրպագելու են: Չկա ու չի կարող լինել նման բան: Ուստի հակադրվողներին, անկախ դրդապատճառներից, անթույլատրելի է հայտարարել թշնամիներ:
«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը լակմուսի թղթի դեր է կատարում մեր այսօրվա իրականության համար:
Մենք բացարձակ հակված չենք մտածել, թե կատարվածը իշխանությունների հրահանգով էր: Սակայն սա պարարտ հողում հենց իշխանությունների ցանածի հետևանքն է:
Դեռևս անցած տարվա մայիսից թե՛ մենք, թե՛ բազմաթիվ փորձագետներ անհանգստություն էինք հայտնում, որ հասարակությանը ծայրահեղ բևեռների բաժանումը, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու լեքսիկոնը, հետո նաև դատարանների դռները փակելը, Փաշինյանի քիմքին անհաճո կարծիք կամ որոշում կայացնողներին վարկաբեկելն ու վիրավորելը, քայլածներից ու նրանց սատարողներից զատ մնացյալի հանդեպ թշնամանք ու ատելություն գեներացնելը, ամեն ինչում ի վերջո ԶԼՄ-ներին մեղադրելը հանգեցնելու են անկանխատեսելի հետևանքների:
Այսօր մոտենում ենք մի ծանր հանգրվանի, որն արդեն անցնում է բոլոր հնարավոր ու անհնար սահմանները:
Ու նույնիսկ զարմանալի էլ չէ, որ արդեն նմանատիպ քայլերը նույնիսկ արդարացնողներ կան: Զարմանալի չէ, բայց ամենավտանգավորն է:
«Լավ են արել» ձևակերպումն ի վերջո դառնալու է հոգեբանություն ոչ միայն հասարակության որոշակի շերտերի, այլ հենց իշխանության համար:
Իսկ դա դիկտատուրայի ամենաուղիղ ճանապարհն է:
Եվ վերջապես, խելագարության աստիճան անհեթեթ, անիմաստ ու ճղճիմ են արդեն հնչում արդարացումները, թե՝ բա որ այն ժամանակ այսպես էին անում, բա որ այնպես էին անում... Է, վատ են արել:
Բայց անցյալի վատը ներկայիս վատթարագույնի արդարացման հիմք չէ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...