Արարատի մարզպետարանի կայքից բացակայում է Նոր Կյանքի՝ Գարիկ Սարգսյանի համայնքապետ աշխատած տարիների հաշվետվությունը
Արարատի մարզպետարանի կայքում բացակայում են Նոր Կյանք համայնքի վերաբերյալ 2016, 2017 թվականի առաջին և երկրորդ կիսամյակների, ինչպես նաև 2018 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի հաշվետվությունները:
Հաշվետվությունների բացակայությունը համընկնում է Արարատի ներկայիս մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ Նոր կյանքի համայնքապետ ընտրված և աշխատած ժամանակաշրջանի հետ: Նշենք, որ Գարիկ Սարգսյանը Նոր կյանքի համայնքապետ է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, իսկ մարզպետ է նշանակվել 2018 թվականի մայիսի 31-ին:
Մարզպետարանի կայքում ներկայացված նախավերջին հաշվետվությունը 2015 թվականի երկրորդ կիսամյակինն է, ինչից հետո միանգամից ներկայացվում է 2018 թվականի երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Tert.am-ը, պարզելու համար, թե ինչու է բացակայում 2016, 2017 թթ. ամբողջ և 2018 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունները, զանգահարեց համայնքապետարան: Սկզբում Tert.am-ի հարցին, թե ինչու է բացակայում համայնքապետարանի աշխատանքների՝ այդ շրջանի հաշվետվությունը, զանգին պատասխանած համայնքապետարանի աշխատակիցը (ով չներկայացավ), պատասխանեց. «Որովհետև ծրագիրը նոր ենք սկսել աշխատեցնել, խնդիրը դրանում է եղել: Ծրագիրը մինչև այդ չի աշխատեցվել»:
Համայնքապետարանի աշխատակիցը հավելեց, որ կայքի հետ խնդիր է եղել և որ կայքը նոր է սկսել նորմալ աշխատել:
Դիտարկմանը՝ ստացվում է Գարիկ Սարգսյանի համայնքապետ եղած ամբողջ ժամանակ ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել հանրությանը, համայնքապետարանի աշխատակիցը գոռաց. «Խնդիրը հիմա Գարիկ Սարգսյա՞նն է, ես չեմ հասկանում»:
Դիտարկմանը, թե այդ ինչու չկա հաշվետվություն, նա պատասխանեց. «Որովհետև հաշվապահը ասենք չի եղել, ծրագիրը չի եղել, դրա համար չի ներմուծվել, իսկ, թե ինչո՞ւ է հետո եղել, որովհետև արդեն տիրապետում էր, հաշվետվությունն էլ տեղադրվել է: Հաշվապահը վերապատրաստման էր գնացել, եկել է ու հաշվապահությունները սկսել է տեղադրվել, իսկ դրանից առաջ ծրագիրը բոլոր համայնքապետարաններում աշխատեցվել է, այստեղ չի եղել, ձեռագրով ենք տեղեկանք գրել, Գարիկ Սարգսյանի ժամանակից սկսած՝ սկսել ենք տեղեկանքը գրել նորմալ, ոնց որ գրվել է մյուս համայնքապետարաններում:
Էդքան ֆիքսվել եք հաշվետվության վրա, հաշվապահը վերապատրաստվել է 19 թվականին տեղադրել է, եթե էդքան կարևոր է, կարող ենք հետ գնալ ու սկսել տեղադրել»,- ասաց նա և անջատեց հեռախոսը՝ չպատասխանելով, թե համայնքապետարանում ինչ հաստիք է զբաղեցնում:
Tert.am-ի հետագա զանգերը համայնքապետարան մնացին անպատասխան:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...