Զոհին և հանցագործին հավասարեցրել են և դրել նույն մակարդակի վրա». Արմինե Օհանյանը՝ «Հայելի» ակումբի դեմ հարձակման մասին (տեսանյութ)
«Հայելի» ակումբի վրա հարձակմանը հաջորդած քննարկումները «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին լավատեսություն չեն ներշնչում: Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադառնալով թեմային՝ մասնավորապես նշեց. «Երբ հետևում եմ, թե ինչ դիսկուրս է գնում մեր հասարակության մեջ, ես երբեմն սկսում եմ կասկածել, որ մենք 5000-ամյա մշակույթ ունեցող ժողովուրդ ենք»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է՝ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
«Երբ տեսնում ես՝ խոսակցությունը գնում է հարցերի շուրջ՝ լա՞վ է արդյոք բռնությունը, թե՞ վատ, մամուլը մեզ հարկավո՞ր է, կամ պետք չի՞ մամուլ, կանանց նկատմամբ կարելի՞ է բռնություն կիրառել, թե՞ չի կարելի, կարելի՞ է իշխանություններին քննադատել, թե՞ չի կարելի քննադատել. Այս մակարդակի դիսկուսիաները պատիվ չեն բերում մեր հասարակությանը և ոչ մի լավ բանի մասին չեն խոսում:
Ցավալին գիտե՞ք՝ որն է՝ հետևում ես ու տեսնում, որ նույնիսկ իրենց մտավորական կոչողները, նույնիսկ պատգամավորները կարող են խրախուսել, ողջունել, այդ տղաներին ասել ՝դուխո՛վ տղաներ, ձեր ցավը տանեմ, և այլն: Սա վտանգավոր տենդենց է և նշանակում է, որ մեր հասարակության մեջ կա մի հսկա շերտ, որը չի հասկանում, թե ուր կարող է գլորվել երկիրն այս տեմպերով:
Պատկերացրեք՝ նման հարձակում լիներ «Հայկական Ժամանակի» խմբագրության վրա. հիմա ոստիկանական ուժերի ամբողջ կարգոն կանգնած կլիներ, կպաշտպանեին, դատախազությունը գործ կհարուցեր, հայտարարություններ կանեին, այդ մարդիկ վաղուց կալանավորված կլինեին: Բումերանգ է այս վերաբերմունքը. Եթե ոչ այսօր, բայց նույն «Հայկական Ժամանակի», նույն իշխանական ներկայացուցիչների դռանը չոքելու է այս ուղտը, չի՛ կարելի նման անտարբերություն»,- ասաց Ա. Օհանյանը:
Օրաթերթի խմբագիրը հիշեց նաև լրագրության միջազգային հայտնի դրվագը՝ «Շարլի էբդո» երգիծական պարբերականի դեմ հայտնի հարձակումը՝ նկատելով, որ ամբողջ հասարակությունը, Եվրոպան ցույց տվեց, որ մերժում է բռնությունը. «Ոչ մեկը չփնտրեց այդ ամսագրում պատճառներ, թե ինչու էին մտել և սպանում այդ լրագրողներին:
Հիմա քննարկումը գնում է այդ մակարդակի. Զոհի մեջ փնտրում են պատճառներ. Զոհին և հանցագործին հավասարեցրել են և դրել նույն մակարդակի վրա»:
Նա խորհուրդ տվեց քաղաքակիրթ արձագանքել հրապարակումներին կամ չկարդալ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...