Մենք պետք է գնանք ոչ թե մենիշխանության, անձնավորված իշխանության ճամփով, այլ պատրաստենք նոր ՀՀ-ն հաջորդի համար. Րաֆֆի Հովհաննիսյան
Քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություն չեմ արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին՝ իրենից ի՞նչ որ ակտիվություն է սպասվում քաղաքականության մեջ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես պատիվ եմ ունեցել մեր հայրենակիցների, հայաստանցիների հետ լինել նոր Հայաստանի ակունքներում, նոր Հայաստանի գաղափարը պետք է ի կատար ածենք, մինչև վերջ չենք հասցրել Նոր Հայաստանը, մենք պետք է ամբողջացնենք հեղափոխությունը»:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեծ հպարտությամբ է ասում, որ կողմնակից է սերնդափոխության և հպարտ է, որ իր կենդանության օրոք «Ժառանգություն»-ը 4-5 նախագահ է փոխել: «Տարոսը մաղթում եմ բոլոր կուսակցություններին, որ այդ բնականոն վիճակը լինի բոլորի մոտ: Ես միայն ուրախ եմ, որ մեզ մոտ կա այդ վիճակը, պետությունը դա պետք է վերցնի որպես բանաձև: Մենք միասին՝ պետություն, իշխանություն, ընդդիմություն պետք է ունենանք այն վիճակը, որ մեր երիտասարդությունն ունենա հնարավորություն աճելու, ներկայանալու, նաև՝ կառավարելու»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դիտարկմանն առ այն, որ վարչապետը հայտարարել է, թե կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախորդ ռեժիմի դեմ և հարցին՝ իրենց ուժը դրանց թվո՞ւմ է, Հովհաննիսյանն ասաց. «Վեց տարի առաջ նոր Հայաստանի երդումը կատարեցի ես, ապա՝ Նիկոլ Փաշինյանն ու հայ ժողովուրդը միասին, սակայն Նոր Հայաստանի մենաշնորհը պատկանում է միայն հայ ժողովրդին և մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցության:
Ո՛չ պարոն Փաշինյանը, ո՛չ ես ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, մենք միասին պետք է պատրաստենք նոր Հայաստանը հաջորդի համար: Մեր խնդիրն այն է, որ մենք պետք է գնանք ոչ թե մենիշխանության, անձնավորված իշխանության ճամփով, այլ պատրաստենք նոր ՀՀ-ն հաջորդի համար: Հուսով եմ՝ մի քանի տարի անց նորմալ ընտրությունների միջոցով Բ-ն պետք է փոխանցի իշխանությունը Գ-ին: Մենք պետք է ապահովենք այդ անցնցում փոխանցումը և այն ժամանակ, ես հույս ունեմ, որ մենք պետք է ունենանք այն իշխանությունը, որը պատկանում է մեր ժողովրդին և այն ժամանակ՝ Հովհաննիսյան լինի, Փաշինյան լինի, մեկ ուրիշ լինի, մենք պետք է ունենանք հավաքական պատասխանատվության իշխանություն, և Հայաստանը պետք է լինի մրցունակ, առաջատար մեր տարածաշրջանում»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...