Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ. ԿԳՄՍ նախարար
Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի ընթացքում նախարարության տաղավարը:
«Այս միջոցառումը որոշակի միջոց է` ամփոփելու այն, ինչ ունենք, նոր կապեր հաստատելու և այդ կապերի միջոցով էլ ավելի զարգացնելու մեր կրթական ծրագրերը»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով հարցին` հայաստանյան բուհերն ապահովու՞մ են ՏՏ ոլորտում որակյալ կրթություն, որն ապագա մասնագետներին հնարավորություն կտա աշխատել միջազգային ընկերություններում, Արայիկ Հարությունյանն ասաց.
«Ասել, թե բոլորը, ովքեր ավարտում են տեխնոլոգիական բուհեր կամ տեխնոլոգիական ֆակուլտետներ, պատրաստ են այդ ընկերություններում աշխատել, ճիշտ չի լինի, բայց մենք ունենք շատ լավ կենտրոններ, ֆակուլտետներ, որտեղ ավարտածները, միանշանակ, ամենազարգացած և ամենաառաջադեմ կազմակերպություններում և ընկերություններում իրենց տեղն ունեն: Իհարկե, բարելավելու շատ տեղ ունենք, բայց մեր խորին համոզումն է, որ բուհերի համար լավագույն մասնագետներ պատրաստելու համար մենք առաջին հերթին պետք է շատ լուրջ հիմքեր ստեղծենք հանրակրթության ոլորտում»:
Հիշեցնենք` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրի տիեզերական դահլիճում տեղի է ունենում ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի (WCIT 2019) բացման արարողությունը։
Տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ նաև նախարարություններ, ներկայացնում են իրենց տաղավարները տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր լուծումներով:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...