Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են Թրամփի և Զելենսկու «հեռախոսազրույցի գործով» երկրորդ տեղեկատուի մասին
ԱՄՆ հետախուզական հարցերով գլխավոր տեսուչ Մայքլ Աթքինսոնի հետ ևս մեկ իրազեկիչ է զրուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ABC News-ը, իրավաբան Մարկ Զայդի խոսքով, որը ներկայացնում է այդ մարդու շահերը, նրա մոտ առավել ստույգ տվյալներ կան նախագահների զրույցի մասին:
Վերջինս դիմել է Աթքինսոնին՝ իր տեղեկությամբ կիսվելու համար: Հաղորդումների համաձայն՝ նոր տեղեկատուն հանդիսանում է ԱՄՆ հատուկ ծառայություններից որևէ մեկի աշխատակիցը: Զայդը նշել է, որ կոնգրեսականների հետ անմիջական կապ նա դեռ չի հաստատել: Զայդը ներկայացնում է նաև այս գործով առաջին տեղեկատուի շահերը:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունն ավելի վաղ հրապարակել էր Թրամփի և Զելենսկու զրույցի սղագրությունը, որից հետևում է, որ ամերիկացի ղեկավարն անդրադարձել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու թեմային:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...