Գերմանիայի ՆԳ նախարարը նախազգուշացրել է Եվրոպայում փախստականների նոր զանգվածային հոսքի մասին
Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեհոֆերը նախազգուշացրել է դեպի Եվրոպա փախստականների գալիք զանգվածային հոսքի մասին, որն ավելի խոշոր է, քան 2015 թվականի հոսքը, գրում է DW-ը՝ հղում կատարելով Bild am Sonntag թերթին տված Զեհոֆերի հարցազրույցին:
Զեհոֆերն այդպիսի եզրահանգման է եկել Հունաստանում ապաստան հայցողների մեծացող թվի առնչությամբ: «Մենք պետք է ավելի շատ օգնենք մեր եվրոպական գործընկերներին Եվրամիության արտաքին սահմանները վերահսկելու հարցում: Մենք չափազանց երկար ժամանակ նրանց միայնակ ենք թողել»,-նշել է ՆԳ նախարարը:
Զեհոֆերը հավելել է, որ Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ միասին կանի հնարավոր ամեն ինչ, որ միգրացիոն ճգնաժաժամը չկրկնվի: Այդ հարցում նա արդեն ստացել է «դաշնային կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը»:
Ավելի վաղ Աթենքը պահանջել էր ԵՄ-ից բարեփոխումներ կատարել Թուրքիայի հետ փախստականների հարցերով համաձայնագրի մեջ: Հունաստանում համոզված են, որ երկրի կենտրոնական ցամաքային մասում հայտնված միգրանտները, որոնք ապաստանի իրավունք չունեն, պետք է Թուրքիա արտաքսվեն: ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրում ամրապնդված այդ կանոնը գործում է միայն կղզիների համար: Վերջին ամիսներին Հունաստանում փախստականների ճամբարները կրկին խիստ ծանրաբեռնվել են:
Ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ին, Թուրքիան կոչ էր արել Եվրամիությանն օգնել Սիրիայի հյուսիսում այսպես կոչված անվտանգության գոտում 2 միլիոն սիրիացի փախստականներ տեղափոխելու հարցում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...