Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Սարակապում ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղապետի եղբոր, դպրոցի տնօրենի միջև
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, վիճաբանություն –ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Անի խոշորացված համայնքի Սարակապ գյուղի բնակիչ, 56-ամյա Վրույր Մկոյանը ոստիկանության Անիի բաժին է ահազանգել, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում իրենց գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել իր և համագյուղացիներ, 59-ամյա Տիգրան Ծառուկյանի, 48-ամյա Միսակ Ծառուկյանի և 17-ամյա Ռուբեն Ծառուկյանի միջև, որի ժամանակ Տ., Մ., Ռ., Ծառուկյանները իրեն ծեծի են ենթարկել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Անիի բաժին, որտեղ բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ այս հայտարարությունից ժամեր անց ոստիկանության Անիի բաժին է դիմել Տ. Ծառուկյանը և հայտնել, որ նույն օրը գյուղի սկզբնամասում վիճաբանության ժամանակ Վ. Մկոյանը մետաղյա ձողով հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով իրեն վնասվածք է պատճառվել, իսկ քարով հարվածելու ժամանակ այն դիպչել է իր KIA մակնիշի 88 NM 909 համարանիշի ավտոմեքենային:
Նշված փաստով նույնպես հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Տ. Ծառուկյանին և Վ. Մկոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ծառուկյանը Սարակապ գյուղի դպրոցի տնօրենն է, Ռ. Ծառուկյանը՝ նրա որդին, Տ. Ծառուկյանն էլ աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Անի խոշորացված համայնքի գազի գրասենյակում, իսկ Վ. Մկոյանի եղբայրը Սարակապի գյուղապետն է: Վ. Մկոյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը ստիպված է հարվածել, քանի որ Ծառուկյանները հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել ու երբ ինքը վայր է ընկել, ինքնապաշտպանության նպատակով դիմել է այդ քայլին:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...