Հայտնի է «Քեթրին գրուպ»-ի պարտատերերի նախնական ցուցակը․ որքան գումար է պարտք ընկերությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող, բայց արդեն սնանկացած «Քեթրին գրուպ» ընկերությունը բավականին մեծ պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ընկերության պարտատերերի նախնական ցուցակը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը պարտք է «Արմերիաբանկ»-ին`106 մլն 990 հազար դրամի չափով, ավելի քան 118 հազար եվրո:
Բացի այս, արեւադարձային մրգի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունը 69.6 մլն դրամի չափով պարտք է նաեւ «Միկշին» ընկերությանը, 7 մլն 364 հազար դրամ էլ` «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ին, 33 մլն 760 հազար դրամ` «Նադար»-ին: Իսկ, ահա, 70 մլն դրամ էլ պարտք է «Կեչառիս Հոթել»-ին, որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, գնում է սնանկացման ճանապարհով: Նշենք, որ «Կեչառիս հոթել»-ը եւս պատկանում է Պողոսյանի ընտանիքին: Պարզվում է, «Քեթրին գրուպ»-ը ավելի քան 365 մլն 184 հազար դրամ պարտք է պետական եկամուտների կոմիտեին: «Ալիանս Լոջիսթիք»-ին «Քեթրին գրուպ»-ը պարտք է 6 մլն 832 հազար դրամ: Ի դեպ, հենց այս ընկերությունն էր դիմել դատարան «Քեթրին գրուպ»-ին սնանկ ճանաչելու պահանջով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...