Սա այն պահն է, որ հանրության գիտակից շերտերը պետք է իրենց ձայնը բարձրացնեն. Վահե Հովհաննիսյանը՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու որոշման մասին
Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ 2 հարց կա. սա իրավակա՞ն պրոցես է, թե՞ քաղաքական: Ըստ իս՝ սա ոչ իրավական պրոցես է, ոչ էլ՝ քաղաքական: Սա ուղղակի բացահայտ գռեհիկ պահվածք է մի մարդու կողմից, որպեսզի ունենա տոտալ իշխանություն երկրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ստեղծվել է մեկ մարդու կառավարություն, մեկ մարդու Ազգային ժողով, այժմ էլ փորձում են ստեղծել մեկ մարդու դատարաններ:
«Այս պրոցեսն է կատարվում մեր երկրում և ընտրվեց այս ճանապարհը, որովհետև այլ ճանապարհներ չկան, թեև սա էլ խիստ վիճելի ճանապարհ է: Մենք պիտի հստակ հասկանանք, որ սա Հրայր Թովմասյանի կամ կոնկրետ որևէ մեկի դեմ չէ: Ուղղակի խնդիր էր դրված ունենալու գրպանային Սահմանադրական դատարան: Սա տհաճ պատժիչ ռեպրեսիվ փուլ է, որը կարճ է տևելու, որովհետև որևէ նորմալ երկրում հնարավոր չէ նման բան: Այսօր խորհրդարանում տեղի ունեցածն ապացույցն էր այն բանի, որ մեկ մարդն ունի խորհրդարանական մեծամասնություն և խորհրդարանական ընդդիմություն՝ հանձինս «Լուսավոր Հայաստանի»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ չի կարելի թողնել ու նայել՝ արդյոք Հրայր Թովմասյանը կամ ՍԴ-ն կդիմանան, թե ոչ: Նրա խոսքով՝ սա Հրայր Թովմասյանի կամ ՍԴ-ի կռիվը չի: Սա մեր աչքի առջև կատարվող ցինիկ պրոցես է և որևէ լավ բան պետությանը չի խոստանում:
«Կարծում եմ, որ սա այն պահն է, որ հանրության գիտակից շերտերը չպետք է լռեն, իրենց ձայնը պիտի բարձրացնեն: Պետության կյանքում նույնպես լինում են պահեր, որ լռելը հանցակից լինելուն համարժեք բան է: Դրա համար շատ կարևոր է, որ մարդիկ այսօր բարձրաձայն իրենց աջակցությունը հայտնեն: Այո, այս երկրին անհրաժեշտ է անկախ ՍԴ, ոչ թե գրպանային կամ մեկ հոգուց կախված ՍԴ և մեկ հոգուց կախված դատարաններ»,- ասաց նախկին պատգամավորը:
Հովհաննիսյնաը չբացառեց նաև, որ գուցե ՍԴ դատավորները ճնշումների ենթարկվեն և կողմ քվեարկեն ԱԺ որոշմանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ կատարվում է շատ փակ և ստվերում:
«Ես չգիտեմ ՍԴ-ի վրա ինչ ճնշման մեխանիզմներ կլինեն: Տրամաբանությունը հուշում է, որ ՍԴ-ն չպիտի տա այդ համաձայնությունը, և մենք, որպես հասարակություն, պիտի սատարենք, որ չգնան այդ քայլին»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, Հովհաննիսյանն ասաց, որ իր ժամանակն ափսոս է, որպեսզի սոցիալական ցանցում կարդա Մարուքյանի հրապարակումները: Նրա խոսքով՝ ինքը տեսնում է քաղաքական պրոցեսը՝ «Լուսավոր Հայաստանն» այսօր կատարում է մեկ մարդու ցանկություն:
«Ընդհանրապես մեր երկրի քաղաքական դաշտի սոցիոլոգիան շատ խառնված է, դա հետհեղափոխական ցուցանիշ է: Շատ դժվար է հասկանալ՝ ով է ընդդիմություն, ով իշխանություն, կամ ով է սոլիդը, ով է անլուրջը: Մենք ինչ-որ ջրապույտի մեջ ենք, այս փուլից դուրս կգանք, բայց այս փուլում քաղաքական սոցիոլոգիան շատ աղավաղված է: Կյանքը ցույց կտա՝ ով իրեն ոնց պահեց»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Հովհաննսիյանը նշեց նաև, որ Հայաստանը բավական երկար ժամանակ է դուրս է եկել կանխատեսելի զարգացումների տրամաբանությունից: Նրա խոսքով՝ մենք այժմ ապրում ենք շոկային զարգացումների փուլ: «Ամեն օր, ամեն շաբաթ կարող է շոկ լինել: Երկրում չկա իշխանությունների տարաբաժանում, հանրության շերտերի միջև չկա նորմալ երկխոսություն, կա միայն մեկ հոգու ցանկությամբ կառավարվող երկիր»,- նշեց Հովհաննիսյանը:
«Մենք տեսնում ենք խոսքի ու գործի ահռելի տարբերություն: Մենք տեսնում ենք ասածի, ասելիքի և անելիքի հսկայական տարբերություն: Մենք համերաշխության, առաջընթացի, զարգացման և արդարության կարգախոսով եկանք, սակայն ստացել ենք ներքին թշնամանք, ցուցադրական ու ընտրովի արդարադատություն, կալանքը որպես պատժի միջոց կիրառելու պրակտիկա, որ լայնորեն կիրառվում է: Սա մեր իրականությունն է, մենք բոլորս հասել ենք այս օրվան»,- եզրափակեց Հովհաննսյանը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...