Վարչապետի կողմից բանակին վերաբերող թվեր հրապարակելը անվտանգության առումով սխալ է. փորձագետ Կ. Վրթանեսյան
Անվտանգության առումով վարչապետի կողմից բանակին վերաբերող թվերի հրապարակումը սխալ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ մտահոգություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ:
«Նիկոլ Փաշինյանի գրառումը կարդալուց հետո առաջին բանը, որ մտքիս եկավ, այն էր, որ անվտանգության առումով հաջող միտք չէ թվեր հրապարակելը: Իհարկե, այդ գրառման մեջ խոսքը ՀՀ ԶՈւ-ում ծառայող բոլոր ժամկետային զինծառայողների մասին չէ, բայց սովորաբար հետախուզություններն աշխատում են հետևյալ կերպ՝ հակառակորդը առանձին-առանձին հավաքում է թեկուզ ամենամանր տվյալները և այդ տվյալները կարող է հետագայում օգտագործել մեր դեմ»,-ասաց Վրթանեսյանը:
Ըստ նրա՝ նման մանր տվյալները իրար կողքի շարելիս ստացվում է մի ընդհանուր պատկեր, որի միջոցով հնարավոր է շատ կարևոր ինֆորմացիաներ իմանալ:
Հիշեցնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով. «Այսօր շատ կարևւոր խորհրդակցություն ունեցանք ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգի վերաբերյալ: Այս պահին այս համակարգով արդեն իսկ սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում»:
Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ լավ կլինի խուսափել ժամկետային զինծառայողների հետ կապված թվեր հրապարկելուց. «Ընդ որում՝ դեռ մեծ հարց է՝ արդյո՞ք կարիք կա ինչ-որ քննարկման ժամանակ հնչած թվերը միանգամից հանել և հրապարակել: Ինձ համար դա անսովոր ոճ է»,-եզրափակեց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...