«Սանիթեք»-ից ասել են՝ փող չունենք, դատի տվեք». «Սանիթեք»-ի մատակարար ընկերությունները պահանջում են իրենց գումարները
«Սանիթեք» ընկերության հետ պայմանագրեր կնքած մատակարար ընկերությունները հավաքվել են Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում են իրենց գումարները, որոնք պետք է վճարի «Սանիթեքը», սակայն չի վճարում:
Ակցիայի մասնակիցները նշեց, որ շուրջ 64 մատակարար ընկերությունները պատշաճ կատարել են իրենց պարտականությունները 2014-ից մինչեւ 2019-ի օգոստոսի 31-ը. «Հաջորդ օրը պարզվել է, որ «Սանիթեքը» չի աշխատում, ֆինանս չունի: Մենք ոչ մեկս դրա մասին տեղեկացվասծ չենք եղել: Քանի որ այդ ժամանակ «Սանիթեքի» աշխաըակիցներն էին բողոքի ակցիաներ անցկացնում, մենք որոշեցինք թողնենք, որ նախ իրենք ստանան իրենց աշխատավարձը, հետո նոր մենք կբարձրաձայնենք մեր հարցերը: Հիմա հարց է առաջացել, որ 63-64 մատակարար այս պահի դրությամբ խաբված են իրենց զգում:
Այն ներուժը, որ ունեցել է «Սանիթեքը», ունեցել է իր մատակարարների շնորհիվ: Հիմա կարծես ամեն բան կարծես լուծվել է, քաղաքապետարանը խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, աշխատակիցներն ստացել են իրենց աշխատավարձը, բայց այն, որ «Սանիթեքը» կարողացել է մաքրել քաղաքն այսքան ժամանակ, դա մատակարարների շնորհքն է: Հիմա մենք գիտենք, որ պետք է դատի տանք եւ այլն, դա ընթացքի մեջ է, բայց մենք նաեւ գիտենք, որ մենք «Սանիթեքից» ոչ մի բան էլ չենք կարող ստանալ, որովհետեւ բազմաթիվ, միլիոնավոր պարտքեր ունի»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք հավաստիացրին, որ չեն եկել կառավարությունից փող ուզելու. «Ուզում ենք մեր կառավարության, քաղաքապետարանի հետ հասկանանք, թե ինչ կարելի է անել, որ մենք ստանանք մեր գումարները: Սա ավելի շատ ոչ թե գումարի հարց է, այլ երկրի վարկանիշի, որովհետեւ խոսքը 64 մատակարարի մասին է:
Նամակ ենք հանձնելու ու գնանք «Սանիթեք», տեսնենք, թե ինչ կարող ենք անել: «Սանիթեքից. Ասում են՝ ոչինչ չենք կարող անել, փող չունենք, դատի տվեք, միգուցե մեկ տարի հետո ինչ-որ մի բան լինի»:
Նրանք հավելելցին, որ խոսքն ընդհանուր առմամբ, 122 մլն դրամի մասին է, բայց լրացուցիչ հաշվարկներով դա կարող է հասնել մինչեւ 300 մլն դրամի:
«Մենք փաստացի գիտենք, որ «Սանիթեքից» ոչ մի բան չենք կարող ստանալ: Ակնկալում ենք կառավարության աջակցությունը, թե ինչ կարող ենք անել: Դատի էլ ենք տալու: Մենք չենք եկել կառավարությունից մեր փողերն ուզենք, բայց ուզում ենք հասկանալ՝ մենք հիմա մենա՞կ ենք, թե՞ մեր հետեւում մեր պետությունը կանգնած է: «Սանիթեքի» հետ միշտ էլ խնդիրներ եղել են, մենք շատ զիջումների ենք գնացել, ամիսներով փող չեն տվել, բայց սա արդեն վերջնակետն է»,ասացին նրանք:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ հորդորելով «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ երեւանցիներին ուղղված տեսաուղերձում հայտնել է, որ ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...