Կոռեկտ օպտիմալացում է լինելու, կրկնվող վարչությունները, աշխատանքները չեն լինելու. Ֆ. Ցոլակյան
Այս տարի հրդեհների քանակն աննախադեպ էր: Այս մասին այսօր իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշեց, որ այս տարվա ընթացքում հրդեհների քանակը կազմել է 8 հազարից ավելի, իսկ անցած տարի եղել է 5 հազարից ավելի, այսինքն` 3331-ով աճ է եղել: Նախարարը նշեց, որ առաջին 9 ամսվա ընթացքում 1 միլիոնից ավելի զանգ է գրանցվել, որը նույնպես բարձր ցուցանիշ է:
«Այս տարի հաջողվել է նախորդ տարիների կուտակված վառելիքի պարտքը մարել, փրկարար ծառայողների համազգեստների հարցը վերջնականապես լուծվել է, և երրորդ տեսակ համազգեստ ենք ձեռք բերելու առանց նոր ֆինանսական միջոցների: Սա երևի միակ տարին է, որ մենք չենք ունենա փչացած մեքենա, բոլոր մեքենաները ծառայության մեջ են գտնվում»,-ասաց նա:
Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը հրշեջ փրկարարների աշխատավարձը բարձրացնելու համար և նշեց, որ շարքային հրշեջներինը հիսուն տոկոսից ավելի կբարձրանա, բայց ամենավերին օղակում հինգ տոկոսից ավելի չի բարձրանա:
«Աշխատանք տարվում է, որ կարողանանք հրշեջների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանք իրականացնել: Չեմ կարող ասել՝ ինչպես է արվելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքը տարվում է, որ ավելի էժան գներով կարողանան ձեռք բերել բնակարան, և որոշ փրկարարներ էլ պարգևատրման եղանակով ստանան բնակարան»,-ասաց նա և նշեց, որ այս մասին առաջին անգամ է հայտարարում, և ԱԻՆ-ում ևս առաջին անգամ են լսում:
Նախարարը հայտնեց, որ օպտիմալացումներ կլինեն: «Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքը տեղ չունի»,-ասաց նա և նշեց, որ աշխատելու են, որ այն մարդկանցից, որ ազդում են հրշեջի անվան վրա, ազատվեն: Նա նշեց, որ կոռեկտ օպտիմալացում է լինելու, կրկնվող վարչությունները, աշխատանքները չեն լինելու:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...