Փոփոխվեց նշանակալի նվաճումներ ունեցողներին պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը
Կառավարությունը իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել Գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները սահմանելու որոշման մեջ։
Որոշմամբ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները: Հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, չափելի չափանիշներ սահմանված չէին այդ փուլի համար, որոնք հնարավորություն կտան օբյեկտիվ գնահատել հարցազրույցի արդյունքները:
Պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակի, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը։
Նախագծով տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները՝ նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը՝ դարձել է 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է եւ նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է:
Բացի այդ, հստակեցվել է միջին որակավորման գնահատականը եւ ներդրվել է դրա հաշվարկման բանաձեւ, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր:
Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ, նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձեւ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...