«Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակը կնշվի հոկտեմբերի 19-ին. բյուջեն կկազմի շուրջ 150 մլն դրամ
«Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակը կնշվի հոկտեմբերի 19-ին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Տոնակատարությունների անցկացումը նախատեսված է հոկտեմբերի 19-ին, տոնակյատարություններն անցկացվելու են բոլոր վարչական շրջաններում՝ համաչափ»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին՝ տոնակատարությունների անցկացման բյուջեն որքա՞ն է նախատեսված, Կարապետյանը պատասխանեց. «Շուրջ 150 մլն դրամի մասին է խոսքը: Ուզում եմ շեշտել, որ անցած տարվա համեմատ շուրջ տասն անգամ բյուջեն կրճատվել է, չնայած, անցած տարի հոբելյանական էր, մի քիչ հասկանալի է, սակայն դրա նախորդ տարիների համեմատ էլի շատ, զգալիորեն, անգամներով բյուջեն կրճատվել է»:
Իսկ թե ինչ միջոցառումներ են նախատեսվում, Հակոբ Կարապետյանն ասաց, որ կլինի ասուլիս, որի ընթացքում ամբողջ ծրագիրը կներկայացվի: «Անպայման մյուս շաբաթվա ընթացքում ծրագրերը կներկայացնենք»,- ասաց նա:
Կարապետյանը նշեց, որ երբեմն Էրեբունի-Երևանի տոնակատարությունները նշվում են հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակի ավարտին, երբեմն՝ երկրորդ տասնօրյակի ընթացքում։ «Այս տարի որոշվել է, որ ամսի 19-ին կանցկացվի»,- ասաց Կարապետյանը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...