Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Մամուլ

Ո՞ւմ «գրպանն եք գցում» գազի գնի բարձրացման հարցը

«168 ժամը» գրում է. «Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա: Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից մինչև 40: Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Այս առիթով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Երկու պե­տությունների ղեկավարները քննարկել են հանրապետությանը մատակարարվող գազի գնի հարցը: Սակայն պարզ է, որ որոշում կա­յացնողը նրանք չեն: Դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և որոշումը կկայացվի բանակցությունների արդյունքում»:

Այստեղ կարևորենք մի առանցքային դրվագ, ակնհայտ է, որ այս ձևակերպմամբ Փաշինյանն իր վրայից «գցում» է գազի հնա­րավոր թանկացման հարցը, քանի որ դա բո­լոր ժամանակներում եղել է քաղաքական որոշման արդյունք, և այնտեղ տնտեսական և այլ տիպի արհեստական բաղադրիչներ փնտ­րելն ընդամենը հերթական մանիպուլյացիան է հարցի վերաբերյալ պատասխանատվու­թյունից խուսափելու համար:

Բացահայտ փաստ է, որ գազի գնի թեման բոլոր ժամա­նակներում ու մշտապես բանակցվել է երկրների ղեկավարների մակարդակով: Այս փաս­տի մասին խոսելիս ընդամենը բավարար փաստարկ է մի թեթև անդրադարձ կատարել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի կամ Տիգրան Սարգսյանի պաշտոնական քրոնիկոնին ռուս գործընկեր­ների հետ շփվելու և նրանց հետ գազի գնի հետ կապված ունեցած բանակցային փու­լերին ու հանդիպումներին, և միանգամից ակնհայտ կդառնա, որ Վլադիմիր Կարապետյանը հերթական անգամ ակնհայտ ստում է, որովհետև տնտեսվարող սուբյեկտների վրա այլ պետություններին մատակարարվող գազի գնի որոշման հարցը երբեք չի դրվել:

Այս ամե­նը նշանակում է մի բան Կարապետյանը ստում է, որովհետև ասելիք չունի, քանի որ ակնհայտ է, որ, եթե լիներ որոշակի դրական արդյունք և հաջողության նշույլ, որը կկասեցներ գազի գնի հնարավոր բարձրացումը, ապա րոպե առաջ ոչ միայն մամուլի խոսնա­կը, այլև իշխանական ողջ «լեգիոնը», այդ թվում և ֆեյքերը, կլծվեին գովերգելու «ժողովրդական վարչապետի աննախադեպ ձեռքբերումը», կխոսեին Փաշինյանի «փայ­լուն» քաղաքականության մասին: Փաստացի թեման «գցելով» տնտեսվարողների «գրպա­նը», պարզ է դառնում մի բան գազի գնի բա­նակցություններում ասելիք չկա, և ամեն ինչ ձախողված է:

Հիշեցնենք, որ դեռևս ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին ԱԺ ամբիոնից անընդհատ նախկին իշխանություններին քննադատելով բարձրաձայնում էր գազի գնի բարձրացման փաստը շեշտելով, թե «էդ ինչպե՞ս է լինում, որ գործընկերն ու դաշնակիցն ամենաթանկ գներով է Հայաստանին մատակարարում գազ»: Կամ անընդհատ խոսում էր «ՀՀ-ում տարբեր օլիգարխների գազալցակայանների լևի խո­ղովակների» մասին: Նախկին իշխանություն­ներին նա ժամանակին ցանկացած առիթով մեղադրում էր Ռուսաստանին ծառայելու, Պուտինի կամակատարը լինելու մեջ, իսկ երեկ ողջ հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, թե ինչպես էր նրա ողջ թիմն ամեն ինչ անում Պուտինի հետ հանդիպում կորզելու և սելֆիներ անելու համար, որպեսզի ցույց տա, թե որքան «փայլուն» են իր և ՌԴ նախագահի հարաբերությունները:

Իհարկե, ողջ փայլը խամրեց, երբ մամուլում հայտնվեց Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի ավելի քան մեկ ժամ տևողությամբ հանդիպման լուրը, որի շոկից երկար ժամանակ իշխանությունները չէին կա­րողանում դուրս գալ: Ավելին, իրենց ֆեյքերի դատարկաբանություններին, թե հանդիպման լուրը սուտ է, Կրեմլից ևս մեկ անգամ եկավ հաստատող հաղորդագրությունը Պուտինի խոսնակի խոսքով:

Վարչապետ Փաշինյանն այսօր, իհարկե, այս ամենի մասին զգուշավոր կերպով լռում է: Որովհետև ով ով, բայց ինքը լավ գիտի, որ գազի գինը քաղաքական որոշման արդյունք է լինելու, և որը, անխոս, թանկանալու է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: