Իշխանությունները շարունակում են միջամտել ՏԻՄ գործերին՝ փորձելով ազատվել «անցանկալիներից ու անհնազանդներից»
«Փաստը» գրում է. «Այն փաստը, որ մարզային օղակներում այսօր իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն, արդեն նույնիսկ իշխանությունների համար նորություն չէ. ասվածի վառ օրինակը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին, որոնց ժամանակ իշխանության թիրախում հայտնված որոշ համայնքապետեր, որոնք հեռացվել էին աշխատանքից, վերընտրվել են իրենց պաշտոնում, ինչն առաջացրել է իշխանությունների զայրույթը։
Ի դեպ, այս թեման իշխանությունների համար առավել ցցուն դարձավ Նորաշենի համայնքապետի հետ կապված պատմության առումով. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փորձելով բացատրել, թե ինչու է ազատել Նորաշենի համայնքապետին, ասել է, թե ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանից գրություն է ստացել, իսկ թե ինչ գրության կամ որոշման մասին է խոսքը, այդպես էլ մնում է անհասկանալի։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին բարձրաձայնում և իրենց դժգոհությունն են հայտնում անգամ տարածքային կառավարման և զարգացման նախարարության փորձառու որոշ մասնագետներ՝ նշելով, թե այս ամենը փորձանք է դառնալու ողջ նախարարության գլխին։
Առավել ևս, որ իշխանությունները հետևողականորեն շարունակում են միջամտել ՏԻՄ ընտրովի մարմինների գործերին՝ վիրահատական միջամտություններով փորձելով ազատվել «անցանկալիներից ու անհնազանդներից»՝ միևնույն ժամանակ դա որակելով որպես բնական գործընթաց։
Սակայն փորձը ցույց է տալիս, որ մի կողմից՝ իշխանությունները ռեսուրս չունեն իրենց թեկնածուին առաջադրելու, մյուս կողմից՝ «զտված» շատ համայնքապետեր վերընտրվում են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...