Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում, դեկանը հիմա պետք է ռեկտորին «հաշիվ տա»
«Հրապարակը» գրում է. «ԵՊՀ-ում այսօր տեղի կունենա գիտխորհրդի հերթական նիստը։ Քննարկվելու է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել, և որը լուրջ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլև Գիտությունների ակադեմիայում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։
«Դժգոհ ենք նախագծից. նախ` շատ սեղմ ժամկետ են տվել ծանոթանալու` մոտ մեկ շաբաթ։ Իմ առաջին հարցը լինելու է հետևյալը․ մենք ո՞ւմ հետ ենք խոսում, ո՞վ է մեր զրուցակիցը, ո՞վ է նախագծի պատասխանատուն»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորներից մեկը: Թե կոնկրետ ով է գրել օրենքը, ոչ ոք չգիտի:
«Հաջորդ անթույլատրելի դրույթը. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32-ից դառնում է 12 անդամ, որոնցից 6-ին նշանակում է նախարարը։ Առաջ այլ կերպ էր. նշանակում էր կառավարությունը` տարբեր տեղերից` պատգամավոր, պրոֆեսոր, գիտաշխատող։ Այսինքն՝ համալսարանի մասնակցությունը խիստ կրճատվում է։
Առաջ 25 տոկոսն ուսանողներն էին, 25-ը` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, 25-ը նախարարությունն էր նշանակում։ Հիմա 50/50 համամասնությամբ է լինելու․ 50-ը՝ նախարարը, մյուս 50-ից 2 հոգի՝ ուսանող, 2 հոգի՝ պրոֆեսորադասախոսական կազմից, մյուս 2-ն էլ՝ գործատուներից: Նախագիծը հստակ չէ, խնդիր է, թե ովքեր են քվեարկելու և ինչպես:
Իսկ որ ամենակարևորն է` նախագծով դեկանները դառնում են նշանակովի` ռեկտորի կողմից․ մինչ այս ընտրովի էր։
Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում, դեկանը, որ մինչ այդ հաշվետու էր ֆակուլտետին, հիմա պետք է ռեկտորին «հաշիվ տա»։ Դրան գումարեք քաղաքական նպատակահարմարության հարցը․ կարող են ում ուզեն, հանեն, իրենց մարդկանց նշանակեն։ Մյուս «պայթող» թեման էլ կարող է լինել 65 տարեկանի շեմի հաստատումը․ լրացավ՝ հանում են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...