Երբ էլի ժողովուրդն է մեղավոր
«Փաստը» գրում է. «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նոր իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե քայլեր են ձեռնարկելու, որ երկրի ժողովրդագրական պատկերը բարելավվի, և դրա կուլմինացիան եղավ Ստեփանակերտում վարչապետի հայտարարության տեսքով, թե մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, սակայն, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը ոչ միայն չի ավելանալու, այլև պակասելու է 150 հազարով. Հայաստանում ապրողների թիվը դառնալու է 2 միլիոն 816 հազար մարդ։
Հայաստանի ժողովրդագրական պատկերը բարելավելու նպատակով այս տարի կառավարության կողմից ձևավորվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ։
Եվ այս խորհրդի՝ օրերս տեղի ունեցած նիստում որոշվեց, որ 2020 թվականից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնցից ամենաառանցքայինը առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 300 հազար դրամ դարձնելու որոշումն էր։
Ճիշտ է՝ ծնելիության խրախուսման ծրագրերի իրականացումը որոշակիորեն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանում ծնելիության մակարդակի բարելավման վրա, սակայն երկրի բնակչության թվի արագ աճի համար բավարար չէ, իսկ դրա համար կառավարությունը պետք է ցուցաբերի համալիր մոտեցում։
Ծնելիության խրախուսման որոշակի ծրագրերի իրականացմանը զուգահեռ պետք է մարդկանց համար ստեղծվեն կայուն աշխատատեղեր, որպեսզի մարդիկ չմնան նպաստների հույսին կամ չարտագաղթեն։ Սակայն այս ուղղությամբ կառավարությունը լուրջ ձեռքբերումներ չունի։
Եվ դա է պատճառը, որ վարչապետը որպես կառավարության աշխատանքի արդյունք ներկայացնում է ոչ թե մեծաթիվ աշխատատեղերի ստեղծումը, այլ գրանցված աշխատատեղերի աճը, որը, ըստ էության, կատարվել է աշխատաշուկայի ստվերային հատվածի կրճատման հաշվին։
Կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի տնտեսական միջավայր, որ տնտեսվարողները և ներդրողները շահագրգռված լինեն աշխատատեղեր բացելու խնդրով, սակայն դրա փոխարեն վարչապետը հայտարարում է, թե աշխատատեղի խնդիր չկա, ուղղակի կա՛մ մարդկանց մոտ ցանկություն չկա աշխատելու, կա՛մ էլ չեն համապատասխանում աշխատանքի համար նախատեսված չափանիշներին։
Սակայն ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Փաշինյանը ստիպված եղավ խոստովանել, որ Հայաստանում բարձր գործազրկության մակարդակ կա, և կառավարության ոչ բավարար աշխատանքն արդարացնելու համար նորից կրկնեց այն չարչրկված թեզը, թե մարդիկ նախընտրում են չաշխատել՝ սոցիալական նպաստից չկտրվելու համար, սակայն վարչապետը չնշեց, որ հաճախ գործատուների կամայական պահանջների արդյունքում է, որ մարդիկ նախընտրում են չաշխատել, քանի որ շատ փոքր գումարի դիմաց գործատուները շատ մեծ պահանջներ են դնում:
Փաստորեն կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու հարցում իր բաժին պատասխանատվությունը գլորում է բնակչության վրա, այնինչ հենց իր գործը պետք է լինի այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որ քաղաքացիները կայուն և արժանապատիվ աշխատանքի հեռանկար տեսնեն մեր երկրում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...