87-ի արձագանքը շատ կարևոր է
87-ի արձագանքը շատ կարևոր է
Խոսքս ուղղում եմ ԱԺ իմքայլական 87 պատգամավորներին: Սա նոր Հայաստանի պատգամավորի կերպար չէ, վստահ եմ՝ ձեզնից շատ-շատերը շոկ են ապրում այդ մարդու ասածից։ Դուք տարբեր արժեհամակարգեր եք ներկայացնում։
Վստահ եմ, որ չեք կիսում ձեր գործընկերոջ վարքագիծը՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես մարդ, հետևաբար պետք է հնչի ձեր կոշտ արձագանքը: Անհատական ձայնն այս դեպքում շատ կարևոր է։
Հուսամ՝ ձեր մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ՝ ներողություն խնդրելու Արփինե Հովհաննիսյանից:
Բայց հարցն ավելի խորն է. Անդրանիկ Քոչարյանը ձեզնից մե՞կն է, թե՞ դուք 87 հոգով մերժում եք նրան։ Շարունակելո՞ւ եք միասին աշխատել՝ մտնելու եք խմբակցության նույն սենյակ, նույն դահլիճ։ Մի՛ լռեք։ Պատասխանը մեկն է՝ կամ-կամ։ Պահանջե՛ք նրա հեռացումը ԱԺ-ից։ Դա Արփինեին չէ պետք, դա Ձեզ է պետք։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...