Օդանավակայանային հանդիպումները ոգեւորիչ չեն կարող լինել
Հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, լավ օրեր չեն ապրում: Այդ մասին վկայում են բազմաթիվ իրադարձություններ եւ փաստեր, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեւանյան այցը դրա ամենավառ դրսեւորումն էր:
Օդանավակայանում կայացած հանդիպումը եւ այդ մասին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը վկայում է հենց այդ մասին: Իհարկե, եթե Պուտինն ու Փաշինյանը ժամուկեսանոց հանդիպում ունենային աշխարհի այլ մայրաքաղաքի օդանավակայանում, ապա այս փաստը մեզ չէր մտահոգի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին փորձեց իրավիճակը մանրամասն ներկայացնել ոչ թե Երեւանում, այլ հենց օդանավակայանում: Սա շատ խորհրդանշական փաստ է: Պուտինը օդանավակայանային հանդիպումով ապացուցեց, թե իրականում ՀՀ «նոր» իշխանություններն ուր են հասցրել միջպետական հարաբերությունները:
Եւ հիմա, երբ Փաշինյանն ասում է, թե կարծում է, որ օդանավակայանում ՌԴ նախագահի հետ ունեցած մանրամասն զրույցը նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին, կրկին միայն տխուր մտորումներ է առաջացնում:
Գազի գինը դեռ մի կողմ: Գազը թանկանալու է, բայց կան շատ ավելի կարեւոր հարցեր: Շարունակելով այն քաղաքականությունը, որ վարում է Փաշինյանի կառավարությունը, Հայաստանը հայտնվելու է աննախադեպ ծանր վիճակում, ինչը, իհարկե, չի կարելի թույլ տալ:
Փաշինյանը, երբ ցինիկ մեսիջներ էր հասցեագրում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, երբ խախտելով օրենքն ու ՍԴ որոշումը ՌԴ երկրորդ նախագահին պահում է կալանքի տակ, երբ ՌԴ նախագահին դիմավորում է բողոքի ցույցով, ապա Ռուսաստանում այս ամենից հետեւություններ են անում եւ դեռ կանեն, քանի դեռ Հայաստանում չի հաղթել սթափ եւ առողջ տրամաբանությունը:
Նիկոլ Փաշինյանի հետ կարելի է համաձայնել մեկ հարցում. օդանավակայանային հանդիպումը երեւանյան կարճատեւ հանդիպման տրամաբանական շարունակությունն էր: Պուտինը վերջին փորձն արեց Փաշինյանին իրականության դաշտ բերելու համար:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...