Վերաքննիչը խուսափել է արդարադատություն իրականացնել.Հովհաննես Խուդոյան
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումն ուժի մեջ թողնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքն առանց քննության թողնելով Վերաքննիչ ատյանը խուսափել է արդարադատություն իրականացնելուց։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից կայացված որոշմանը։
Նշենք, որ օրերս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Քոչարյանի պաշտպանների բողոքը առանց քննության թողնելու մասին իր որոշման մեջ, դատարանն արձանագրել է, որ քրեական գործն առաջին ատյանի դատարանի դատական քննության փուլում գտնվելու պարագայում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները:
«Դատարանի պատճառաբանությունը սխալ է, այս եղանակով դատարանն ուղղակի փորձել է խուսափել արդարադատություն իրականացնելուց։ Օրենքի բառացի վերարտադրությունը չի ենթադրում այդ իրավունքի ապահովումը, Եվրոպական կոնվենցիայով արձանագրված է, որ անձը իր խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել։ Այս գործը դատարանների համար խնդրահարույց է, քանի որ հասկանում են, որ դրական որոշում տալը լուրջ խնդիր է առաջացնելու իրենց համար, իսկ բացասական որոշում տալը ստվեր է գցելու իրենց մասնագիտական կարիերայի վրա»,–հայտարարեց պաշտպանը»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...