Արամ Մանուկյանի դառը ճակատագիրը
Ո՞վ էր Արամ Մանուկյանը մինչեւ 88-ի շարժումը: Գնացեք Վանաձոր եւ հարցրեք: Նա պիոներ ջոկատավար էր, ուսուցիչ եւ իր կարիերայի սրընթաց թռիչքի համար պարտական է բացառապես իր անունին եւ ազգանունին:
Եթե չլիներ անուն ազգանունի համընկնումը Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հետ, ապա նա անգամ Վանաձորի քղխորհրդի անդամ չէր ընտրվի, բայց եղավ այն, ինչ եղավ:
Իր նոր դիրքը, դերը, Հռչակագրի ընթերցումը նրան չպարտավորեցրեց աշխատել իր վրա, աճ գրանցել: Ոչ, նա մնաց նույն պիոներ ջոկատավարը, նույն ձգտումով՝ ամեն ինչ անել շեֆերին դուր գալու համար:
Հիմա էլ Արամ Մանուկյանը հայտարարություններ է անում, որ իրեն հարգող որեւէ տղամարդ իրեն թույլ չէր տա: Մարդուն ծանր մեղադրանք ներկայացնելը, առանց փաստերի, ապացույցների, հարիր չէ արժանապատվություն եւ պատասխանատվություն ունեցող մարդկանց:
Իրեն տված հանձնարարականների շրջանակում Արամ Մանուկյանը գնաց նստեց լրագրողների առաջ եւ առանց ամաչելու ասաց, թե մարտի 1-ի գործով վկաների համար առանցքային նշանակություն ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվել-չգտնվելը։ «Հայկ Հարությունյանի հետ կատարված դեպքը հիմնավորում է այն կասկածը, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում ուղղակի չի կարող լինել։ Դրսում նա կարող է լինել ազդեցիկ՝ ունենալով Հայաստանի ժողովրդից գողացված մի քանի միլիարդ դոլար գումար»:
Եւ այսպես, Արամ Մանուկյանը, որը 1998թ. փետրվարին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո մարդ էր փնտրում միջնորդավորված Ռոբերտ Քոչարյանին աղերսելու համար, որ իրեն մի պաշտոն տան, որի համար, ըստ օդում կախված լուրերի, ժամանակի ամենաազդեցիկ գործիչներից մեկը ցանկանում էր նրա դեմքը դաջել մի մարմնավաճառուհու մարմնի հետաքրքիր մասերից մեկի վրա, այսօր անպատասխանատու հայտարարություններ է անում:
Արամ Մանուկյանը շենքի բակում տեղադրված տաղավարում նարդի խաղացող ութսունամյա ծերուկ չէ, որ նրա ասածներն անհետեւանք մնան: Նա ի լուր աշխարհի պնդում է, թե Ռոբերտ Քոչարյանը միլիարդներ է գողացել Հայաստանի ժողովրդից: Արամ Մանուկյանը կամ ներողություն պետք է խնդրի կամ ապացուցի իր ասածը, իսկ եթե չապացուցի, ապա նա ...
Մյուս հարցը շատ ավելի լուրջ է: Ասել, թե Հայկ Հարությունյանի հետ կատարվածը հիմնավորում է այն կասկածները, թե Ռոբերտ Քոչարյանը դրսում չի կարող լինել, պարզապես մարդուն ամենածանր մեղադրանք ներկայացնելն է: Սրա համար Արամ Մանուկյանը պետք է շատ արագ բացատրություն տա, իսկ իրավապահ մարմինները պետք է Արամ Մանուկյանին հրավիրեն հարցաքննության, որտեղ նա պետք է մանրամասն բացատրի, թե ինչ է ասել լրագրողների ներկայությամբ եւ ինչու:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...