Ի՞նչ է համտեսել Սինգապուրի պատվիրակությունը եւ ինչքա՞ն հաշիվ են փակել. պատվերը գերազանցել է նախապես փոխանցած գումարը
Ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Սինգապուրի մոտ 25 հոգանոց պատվիրակությունը՝ վարչապետ Լի Սյեն Լունիի գլխավորությամբ։
Պատվիրակության անդամները երեկ ճաշել են «Լավաշ» ռեստորանում։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ պատվիրակության անդամները ռեստորանում պատվիրել են մենյուում տեղ գտած գրեթե ամեն ինչ՝ թփով տոլմա, գաթա, հորթի մատեր, ղափամա, հավի խորոված, ձուկ, խորոված սունկ և այլն, իսկ ռեստորանի հաշիվը փակել են 2 փուլով՝ նախնական փոխանցում են արել 150 հազար դրամ, սակայն պատվերը գերազանցել է նշված գումարը և մնացած 30 հազար դրամը պայմանավորվել են փոխանցել երեկոյան։
Մեզ հետ զրույցում ռեստորանի տնօրեն Վանիկ Գաբրիելյանը նշեց, որ պատվիրակության անդամներին դուր է եկել հայկական խոհանոցը. «Տարբեր բաներ փորձեցին, կարծում եմ մեր խոհանոցը իրենց դուր եկավ, առիթ չեղավ, որ անձամբ իրենցից կարծիք լսենք խոհանոցի վերաբերյալ»։
Հարցին՝ ռեստորանում հաշիվը ինչպե՞ս են փակել՝ գումարի մի մասը նախապե՞ս են փոխանցել, մյուս մասը՝ հետո՞՝ Գաբրիելյանը պատասխանեց. «Ոչ, ընդհանուր գումարը երեկոյան իր աշխատակիցները բերեցին, մեզ նախապես տեղեկացրել էին, չեմ հիշում կոնկրետ գումարը ինչքան էր, բայց նախապես պայմանավորվածություն է եղել գումարը փոխանցելու համար»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...