Արսեն Թորոսյանի թիմը չի կարողանում վերադարձնել նրա երբեմնի դրական իմիջը. «Մեդիա պաշտպան»
2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (Arsen Torosyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 104 հոդված, որոնցից 23-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 79-ը՝ չեզոք։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիմը չի կարողանում վերադարձնել նրա երբեմնի դրական իմիջը։ Այս տասնօրյակում ևս բացասական հոդվածները բազմաթիվ են և տարաբնույթ։
Ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն այս անգամ Արսեն Թորոսյանի դեմ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Ըստ տիկին Խաչատրյանի՝ Արսեն Թորոսյանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածները։ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ Արսեն Թորոսյանի և Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև տեղի ունեցած բանավեճի ժամանակ, նախարարն ասել է, որպեսզի անտեսվի քաղաքացու դիմումը։ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ նախարարը դիմումների ուսումնասիրությանը խոչընդոտելու և կամ վերահսկող մարմնին հանձնարարականներ տալու իրավասություն չունի։
Ըստ լրատվականների՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Առողջապահության նախարարը իր հերթին պարզաբանել է և նշել է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն է, մահվան սպառնալիք չկա և որ ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ։ Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ Լևոն Բաղդասարյանը, նշել է, որ, եթե այդ հիվանդանոցում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի բացասական դինամիկան շարունակվի, ամբողջ պատասխանատվությունը մնալու է Առողջապահության նախարարի վրա։
Բժիշկ Գևորգ Գրիգորյանն անդրադարձել է Արսեն Թորոսյանի՝ պոլիոմիելիտի պատվաստման հերթական հրամանին։ Ըստ բժշկի՝ հավելյալ պատվաստման հրաման տալիս են միայն այն դեպքում, երբ հերթական, ըստ ժամանակացույցի ստացված պատվաստումը արդյունավետ չի լինում, կամ, երբ տեղի է ունենում ավանտյուրա։ Բժիշկը հավելել է. «Քանի որ նման դեպք չի արձանագրվել, հակված եմ, որ դա կարող է լինել ավանտյուրա»։
Ի դեպ, նա հայտնել է, որ քաղաքացիներից մեկը պարզել է՝ պատվաստանյութի QR կոդն անվավեր է, որը, ըստ բժշկի, փաստում է ավանտյուրայի երևույթը, և ստացվում է, դա «լևի» պատվաստանյութ է:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...