Վերաքննիչն առանց քննության է թողել Աննա Դանիբեկյանի որոշման դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ անփոփոխ թողնելով Վերաքննիչ քրեկան դատարանի կողմից նրա նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը։
Առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը եւ Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էին վերադաս ատյանում։
Քոչարյանի պաշտպանների բողոքը առանց քննության թողնելու մասին իր որոշման մեջ, դատարանն արձանագրել է, որ քրեական գործն առաջին ատյանի դատարանի դատական քննության փուլում գտնվելու պարագայում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Մինչդեռ սույն դեպքում ըստ դատարանի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործը դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացումից հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կայացրած որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի ընտրել, փոփոխել կամ վերացրել, այլ մերժելով պաշտպաններ Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ այն ըստ էության թողել է անփոփոխ, իսկ քրեադատավարական օրենքը որեւէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկվել է այնպիսի դատավարական ակտ, որն ենթակա չէ բողոքարկման, ինչը հիմք է պաշտպանների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար։
Դատավոր Արղամանյանի մեկնաբանմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...