Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Հայաստան

Վերականգնվել է պետությանը հասցված 346. 5մլն դրամի վնասի ավելի քան 70%-ը

ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում կոռուպցիոն դեպքերով ոչ արդարացնող հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու, վարույթները կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ կայացվելու պայմաններում պետության գույքային շահերի պաշտպանության, վնասների վերականգնման ուղղությամբ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության եւ դատախազության տարածքային ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո գտնվող վարույթներով նշված հիմքով քրեական գործ հարուցելը մերժվել է կոռուպցիոն բնույթի դեպքերի առթիվ նախապատրատված 17 նյութով, կարճվել կամ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն բնույթի 86 քրեական գործով (ընդհանուր՝ 103): Դրանցից 27-ը կարճվել կամ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետն անցած լինելու, 34-ը՝ համաներման կիրառման, 3-ը՝ քեական հետապնդման ենթակա անձի մահվան, իսկ 39-ը՝ գործուն զղջալու հիմքերով: 122 անձի նկատմամբ որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժվել, քրեական գործի վարույթը կարճվել եւ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է կոռուպցիոն 38 բնույթի դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթներով, այսինքն՝ մոտ 3.5 անգամ պակաս: Դրանցով որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքերով 63 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Նշված ցուցանիշները փաստում են ՀՀ գլխավոր դատախազության եւ քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից վարվող եւ հատկապես 2018թ-ից առավել հետեւողականորեն իրականացվող՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում, բավարար հիմքերի առկայությամբ, խրախուսական գործիքակազմ կիրառելու, ընդհուպ քրեական պատասխանատվությունից օրենքով սահմանված կերպով ազատելու քրեական քաղաքականության եւ դրա արդյունավետության մասին:

Վերջինիս մասին է վկայում այն հանգամանքը, որ 2019թ. առաջին կիսամյակում վերոնշյալ քրեական գործերով պետությանը եւ համայնքներին պատճառված վնասը կազմել է 346.5մլն ՀՀ դրամ, որից, նաեւ դատախազների նախազգուշացումների արդյունքում, կամովին վերականգնվել է ընդհանուր 248.4մլն դրամ, կամ` 71.6 տոկոսը: Հայեցողական լիզորությունների կիրառմամբ քրեական հետապնդումը չշարունակելու բոլոր դեպքերում վնասները վերականգնվել են լիովին:

Մնացած մասով վնասի վերականգնման ուղղությամբ քաղաքացիական դատավարության կարգով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Մասնավորապես, 4 գործով դատախազների կողմից ներկայացվել են մոտ 18մլն դրամի հայցապահանջով հայցեր, որոնց քննությունն ընթացքի մեջ է: Իսկ 2018թ. նույն ժամանակահատվածում ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժված, քրեական գործի վարույթը կարճված եւ քրեական հետապնդում չիրականացված կամ քրեական հետապնդումը դադարեցված նշված 38 գործերով հայտնաբերվել է պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր 148մլն ՀՀ դրամի չափով վնաս, որն ամբողջությամբ կամովին վերականգնվել է: Դրանով պայմանավորված՝ այդ գործերով դատարաններ հայցեր չեն ներկայացվել:

Դատախազները նաեւ համապատասխան պետական կամ համայնքային մարմիններին ներկայացրել են առաջարկներ՝ ոչ արդարցնող հիմքերով ավարտված գործերով վնասի վերականգնման ուղղությամբ հայց ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես գալու համար: