Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Հայաստան

«Նիկոլ Փաշինյանի նպատակն իր համար գրպանային դատարան ունենալն է». Արգիշտի Կիվիրյան

168.am-ի հարցազրույցը վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ

–Պարոն Կիվիրյա՛ն, դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը և իրավապահների գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:

–Ամբողջը պետք է դիտարկել կոնտեքստի մեջ. իսկ պատկերն այն է, որ այս իշխանություններն արդեն ավելի քան մեկ տարի ամեն կերպ փորձում են ճնշել դատական համակարգը: Իրենք կատարում են գործողություններ, որոնք կարելի է դիտարկել՝ քրեորեն պատժելի արարքներ: Մասնավորապես՝ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով իր կողմնակիցներն արգելափակում են դատարանները, հենց այդ գործողության ժամանակ իր կողմնակիցները քաշում և գետնին են գցում դատավորին՝ Դավիթ Բալայանին, այլ դատարաններում նույնպես եղել են քաշքշոցներ:

Դատական համակարգի և անհատական դատավորների նկատմամբ այս իշխանությունների կողմից իրականացվել են բազմաթիվ ճնշումներ, և դա երևացող բուրգն է, դրանից զատ՝ կա նաև չերևացող բուրգ: Տարբեր լրատվամիջոցներում շրջանառվում է, որ այս իշխանությունների կողմից իրավապահ և հատուկ ծառայությունների միջոցով իրականացվում են բազմաթիվ ճնշումներ: Նույն այն գործընթացը, որը տեղի է ունենում ՍԴ-ի նկատմամբ: Մենք տեսնում ենք, թե այն դատավորները, որոնք հանդգնեցին չկատարել այս իշխանությունների կամքը, ինչպիսի վերաբերմունքի արժանացան: Մասնավորապես՝ կա դատավոր, որի նկատմամբ հարուցվեց քրեական գործ. խոսքը Դավիթ Գրիգորյանի մասին է:

Այսինքն՝ իշխանությունների կողմից տեղի է ունենում ապօրինությունների մի ողջ փունջ, և այդ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնում և հայտարարում է, որ կան դատավորներ, որոնք «վնգստում» են, և դրանից հետո մի երիտասարդ փորձում է դատավորից ճշտել, թե այդ խոսքերն իրե՞ն են վերաբերում, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ, եթե չլինեին ամիսներ շարունակ այս իշխանությունների կողմից իրականացվող ապօրինությունները, ապա այդ երիտասարդը չէր փորձի դատավորից ճշտել այդ ինֆորմացիան:

–Շատերը դատապարտում են Աննա Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը, բայց միևնույն ժամանակ՝ նաև հիշեցնում են նախորդ տարվա դեպքերը, երբ նախ՝ պատգամավորների նկատմամբ էին ճնշումներ գործադրվում, ապա՝ դատարանների: Այդ համեմատությունները տեղի՞ն են, թե՞ երկակի ստանդարտներ են գործում: Եվ ինչո՞ւ այն ժամանակ այդ գործողություններին չհետևեցին իրավական գործընթացներ, ինչպես այս դեպքում: Դուք համամի՞տ եք այս գնահատականների հետ, ինչո՞ւ մի դեպքում դատապարտվում է նման արարքը, մյուս դեպքում՝ ոչ:

–Ցավոք, այս իշխանությունները, փոխանակ անցյալից եկող բազմաթիվ արատներն ուղղեն, իրենք հենց սկսեցին շատ ցինիկ կերպով կիրառել այդ երկակի ստանդարտները: Այսինքն՝ իրենց կարելի է ամեն ինչ, մյուս կողմին չի կարելի ոչինչ: Նիկոլ Փաշինյանին և իր թիմին կարելի է արգելափակել դատարանները և դատավորին գցել գետնին, մյուս կողմին չի կարելի անգամ դատավորին հարցադրում անել: Ավելի լավ է ընդհանրապես չլինի արդարադատություն, քան լինի ընտրովի արդարադատություն: Հիմա նույնը մենք տեսնում ենք այս երկակի ստանդարտների պարագայում: Ակնհայտ է, որ օրենքը փորձում են կիրառել ընտրովի, այսինքն՝ իրենց դեպքում իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի ապօրինությունները կոծկեն, իսկ հակառակորդների անգամ չնչին գործողություն արժանանում է իրավապահ մարմինների կոշտ արձագանքին:

–Կարծիքներ կան, որ դատարանների նկատմամբ ճնշումների հիմքը դրել է Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով շրջափակել դատարանները, դատավորներին անվանելով «պատերի տակ վնգստացողներ»: Համամի՞տ եք, դուք որպես փաստաբան՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների ճանաչո՞ւմ եք:

–Ես չէի ուզենա նման որակում տալ, որովհետև նման որակումն ընդհանրապես հարիր չէր վարչապետին: Խնդիրը պետք է նայել գլոբալ: Անկախությունից ի վեր ՀՀ դատական, իրավական համակարգում առկա են եղել բազմաթիվ խնդիրներ՝ և՛ կոռուպցիոն խնդիրներ, և՛ ապօրինի որոշումներ, դատավճիռներ, բայց ինչ տեղի ունեցավ. Հենց Նիկոլենք եկան իշխանության, իրենք ոչ թե փորձում են ուղղել այդ խնդիրները, այլ ընդհակառակը՝ ավելի են խորացնում արատները:

Այս մարդկանց նպատակն ակնհայտ է՝ ընդհանրապես փլուզել համակարգերը, որպեսզի դրա միջոցով այդ համակարգերի նկատմամբ միահեծան իշխանություն հաստատեն: Իրենց գործողություններից ակնհայտ է, որ տուժում են դատական համակարգի այն հատուկենտ դատավորները, որոնք փորձում էին լինել անկախ, և ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ձևով շահագրգռում է այն դատավորներին, որոնք տարիներ շարունակ հայտնի են եղել՝ որպես ապօրինի վճիռներ կայացնող դատավոր:

Իմ փորձից օրինակ բերեմ. մի քանի տարի առաջ իմ նկատմամբ հարուցվեց ապօրինի քրեական գործ, որը վերջում հասավ Եվրոդատարան, և կառավարությունը ստիպված եղավ ինձ առաջարկել հաշտություն, արդյունքում՝ պարտավորվեց ինձ վճարել 9 հազար եվրո: Եվ այն դատավորը, որը իմ նկատմամբ ապօրինի ակտ էր կայացրել, Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ առաջ տարվեց և նշանակվեց դատարանի նախագահ: Խոսքն Արթուր Մկրտչյանի մասին է: Նա նաև այն պատճառով նշանակվեց, որ Արթուր Մկրտչյանն այլ ծառայություններ էլ էր մատուցել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կալանք տվող դատավորներից մեկն էր: Նիկոլ Փաշինյանի նպատակը անկախ դատական համակարգը չէ, այլ իր համար գրպանային դատարան ունենալն է:

Այս իշխանություններին տրված էր այդ պատմական հնարավորությունը՝ իրականում ուղղել անցյալից եկող արատները և երկիրը դնել այլ ռելսերի վրա, բայց իրենք փոխանակ դա անեին, ավելի խորացրեցին առանց այդ էլ բազմաթիվ խնդիրները:

–Այսինքն՝ տեղի ունեցած հեղափոխության պահանջը կա՞ր:

–Այդ պահանջը վերջին տասնամյակներում եղել է: Այդ պահանջը գալիս էր նրանից, որ, ցավոք սրտի, Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն տեղի չէր ունենում: Իսկ երբ բոլոր երկրներում փակվում են այդ ճանապարհները, երկիրը հղիանում է հեղափոխությամբ: Կոնկրետ այս դեպքում ես չեմ կարծում, որ տեղի ունեցավ հեղափոխություն, իմ պատկերացմամբ՝ սա ավելի շատ իշխանափոխություն էր, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին ինչ-ինչ ներքին և արտաքին հանգամանքներից ելնելով՝ սկուտեղի վրա հանձնվեց իշխանությունը: Բայց այն, որ այդ հասարակության մեջ այդ պահանջը տասնամյակներ շարունակ կար, դա ոչ ոք չի կարող վիճարկել:

Եթե չլինեին անցյալից եկող բազմաթիվ արատները, հասարակությունն էլ իշխանության չէր բերի այս որակի մարդկանց: Այսինքն՝ այդ խնդիրներն այնքան էին ծառացել, որ հասարակությունը կուրորեն իշխանության բերեց մարդկանց, որոնց որևէ պարագայում առողջ հասարակության ժամանակ թույլ չէր տրվի անգամ մոտ գտնվել իշխանությանը:

Եթե գլոբալ նայենք, ապա Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունների՝ հանրապետականների, «побочный продукт»-ն է, նա չէր կարող առողջ պտուղ տալ: Դրա համար՝ ով էլ լինի Հայաստանի հաջորդ իշխանությունը, ինքը չի սկսելու 2018թ., այլ շատ ավելի վատ իրավիճակից է սկսելու, որովհետև այս իշխանություններն իրենց 1.5 տարվա ընթացքում կատարած բոլոր քայլերով ոչ միայն չեն լուծել որևէ լուրջ հարց, այլ ընդամենը խորացվել են արատները:

–Ձեր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում եք արել. «Ինձ թվում ա, Արթուր Վանեցյանը պատահական չասեց, որ «պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան ա»։ Ինձ թվում ա՝ սա հրապարակային նախազգուշացում էր Նիկոլին ու իր շրջապատին՝ չանել մի բան, որը հավանաբար նրանք մոտակա ժամանակ պատրաստվում են անել…»: Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ են պատրաստվում անել:

–Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, եթե Փաշինյանն ու Վանեցյանը չկարողանան լեզու գտնել, ապա իրենց մեջ տեղի է ունենալու շատ կոշտ հակամարտություն, և երկուսն էլ ի պաշտոնե կուտակել են տեղեկատվության բազմաթիվ պաշարներ: Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ընթացքում հայտնի է նրանով, որ ընդունակ է անգամ գաղտնի տեղեկությունների արտահոսք տալ. հիշում եք՝ ինչպես էր գաղտնի զեկույցից մեջբերումներ անում: Ակնհայտ է, որ ինքն ընդունակ է այդ տեղեկություններով մանիպուլյացիա անել, իրականացնել այնպիսի արտահոսքեր, որոնք կարող են սպառնալ նաև երկրի անվտանգությանը:

Վանեցյանը գիտի, որ Փաշինյանն ունակ է դա անել, և նախազգուշացնում է դա չանել: Դա ավելի շատ առաջարկ է Նիկոլ Փաշինյանին, որ՝ և՛ դու լռիր, և՛ ես լռեմ: Թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կառաջնորդվի՞ դրանով, դժվար է ասել, իմ պատկերացմամբ՝ չի կարող:

–Կարծիքներ կան, որ հասարակությանն իրական խնդիրներից որոշակի ժամանակ էլ շեղելու համար իշխանությունները ձերբակալությունների նոր ալիք են սկսելու, նույնիսկ խոսվում է Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին, այս մասով Դուք ի՞նչ կարծիք ունեք:

–Այս իշխանությունները չեն կարողանում լուծել երկրի իրական խնդիրները՝ սոցիալական, անվտանգության խնդիրներ, այն խնդիրները, որոնք հանգեցրին իշխանափոխության, կարճ ասած՝ մարդն ուզում է լավ ապրել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ապահովում է, որ մարդիկ լավ ապրեն:

Այս խնդիրները ոչ միայն չեն լուծվում, ընդհակառակը՝ ավելի են խորանում, և այս պարագայում ինչ պետք է անի իշխանությունը. Նա փորձում է հասարակությանը զբաղեցնել ինչ-որ ներկայացումներով, փորձում են 1.5 տարի հասարակությանը ներշնչել, որ քեզ համար ոչ թե այդ սոցիալական խնդիրն է կարևոր, այլ մեր ներկայացումները: Որոշակի խմբի վրա դա, իհարկե, ազդում է, եթե չազդեր, իշխանությունները ժամանակ առ ժամանակ նոր ներկայացումներ չէին բեմականացնի:

Սցենարներից մեկը հետևյալը կարող է լինել. իրականացնել լայնածավալ ռեպրեսիաներ և հասարակությանը ներկայացնել, որ նախկին ուժային կառույցներն էին սաբոտաժի ենթարկում, իսկ նորերը շատ լավ են իրականացնում: Այսինքն՝ դա լինի նոր ներկայացման սցենար, որով ինքը կփորձի զբաղեցնել հասարակությանը: Այս ձերբակալություններն իրենց նաև օգնում են, որպեսզի վերահսկողության տակ փորձեն վերցնել ֆինանսական և այլ հոսքերը, այսինքն՝ որպեսզի այս ֆինանսական հոսքերը վերահսկողության տակ վերցնելով՝ փորձեն երկարացնել իրենց իշխանությունը:

–Իսկ ընդդիմությունն ի՞նչ անելիքներ ունի:

–Հայաստանում այս պահի դրությամբ դեռ ձևավորված ընդդիմություն չկա, որ անելիքներ ունենա: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց օգտվում է նրանից, որ Հայաստանում ռեալ ձևավորված ընդդիմություն, այսինքն՝ ռեալ ուժ, որը հստակ դնում է իշխանափոխության խնդիր, հասարակությանն է ներկայացնում իշխանափոխության ճանապարհային քարտեզը, չկա: Կան, իհարկե, բազմաթիվ ուժեր, որոնք շատ կոշտ են քննադատում Նիկոլ Փաշինյանին, բայց երբ քաղաքական ուժը հասարակությանը չի ներկայացնում իշխանափոխության ճանապարհային քարտեզը, կարելի է որակել՝ այլախոհներ: