Կգնամ-կասեմ՝ Ալիև ջան, 30 մլրդ դոլար փող տուր, Ղարաբաղում ճանապարհները շատ վատն են, այդպես չի կարելի թողնել. Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբության էջում հանդես է եկել գրառմամբ, որ վերնագրել է
«Տարածքային ամբողջականություն դատախազից»։
Բլոգերը մասնավորապես հրապարակել է հատված Ադրբեջանում իր դեմ հարուցված քր․ գործից և գրել է․ «Ժողովուրդ, տեսնում եմ, որ անգրագետ ադրբեջանցի դատավորների թեման լավ անցավ և ես ձեզ լավ տրամադրություն նվիրեցի: Եկեք շարունակենք բանկետը և կարդանք այն, ինչ գրում են նույնպիսի անգրագետ ադրբեջանցի քննիչները: Ակնհայտ է, որ այս փաստաթուղթը պատրաստելիս դատախազը գտնվում էր «թաց երևակայությունների» մեջ:
Ի դեպ, այն ստորագրել է Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը: Իհարկե, ես հասկանում եմ, որ նա փաստաթուղթը ստորագրել է առանց կարդալու: Իզուր, եթե միայն իմանար, թե ինչ է նա ստորագրում»,-գրել է Լապշինը՝ կից ներկայացնելով ադրբեջանցի վկա Ժորիկի և Լապշինի զրույցը, որտեղ Ժորիկը նշում է, որ ճանապարհները շատ վատն են։
Լապշինը հարցնում է, թե որտեղից է գումար գտնելու ճանապարհը վերանորոգելու համար։ Ժորիկը պատասխանում է, թե Ալիևից։
«Կգնամ-կասեմ Ալիև ջան, 30 մլրդ դոլար փող տուր, Ղարաբաղում ճանապարհները շատ վատն են, այդպես չի կարելի թողնել»։ Լապշինն էլ՝ թե բա տարածքային ամբողջականությունն է պետք վերականգնել։ Իհարկե, - պատասխանում է Ժորիկը,-առանց դրա չի լինի։ կասեմ տարածքային ամբողջականությունն էլ կվերականգնենք, 30 մլրդ դոլար փող տուր։ Հետո իրար հետ կգնանք – կնստենք՝ 1-2-3 մլրդ –ն էլ կուտենք կխմենք։ Հետո շինարարություն կանենք, մենք հո նրանց նման չենք, որ ամբողջը թալանենք, 1-2 մլրդ-ն էլ մեզ բավական է»։


















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել