Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
ՌԴ-ի, Իսրայելի քաղաքացի, լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում հեգնական գրառմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին։
«Կարծես թե Ղարաբաղի նախագահ պարոն Արայիկ Հարությունյանն ինձ գերազանացել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի իրեն առաջադրված հոդվածների քանակով: Սա թախիծ ու տխրություն է առաջացնում. առանց համակարգչի առջևից հեռանալու և Իսրայելում ապրելով՝ ստիպել եմ նրանց 6 հոդվածով մեղադրանք առաջադրել իմ դեմ, իսկ նրան հաջողվել է 15 հոդված ստանալ: Բայց նրան իմ պես չեն մեղադրել «Ղարաբաղ ապօրինի այց կատարելու» համար։ Ի դեպ՝ սա զավեշտալի պահ է, քանի, որ ըստ Բաքվի՝ Ղարաբաղի նախագահը չի՞ այցելել Ղարաբաղ»,- գրել է Լապշինը։
Բլոգերն այնուհետև հիշեցրել է բոլոր կետերը, ըստ որոնց Ադրբեջանի իշխանություններն իրեն մեղադրել են: Նա հետևորդներին խնդրել է փորձել զսպել ծիծաղն ու հարցեր չտալ, թե դա ընդհանրապես տեխնիկապես ինչպես է հնարավոր։
Այսպես՝ Լապշինը խոսել է Ադրբեջանում իշխանությունը զավթելու միջոցով հեղաշրջում կատարելու փորձի համար իրեն առաջադրված մեղադրանքի մասին՝ նշելով, որ դրա համար երկրի ղեկավարության համար հիմք է ծառայել Ադրբեջանում ժողովրդակավարության բացակայության և նախագահի բռնապետ լինելու մասին համացանցում իր հրապարակած հոդվածը:
Լապշինն այնուհետև այլ անձանց հետ նախնական դավադրությամբ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու (այլ ուղևորների հետ Երևան-Ստեփանակերտ ճամփորդության մասին է խոսքը), քաղաքական կուսակցությանը անդամակցելու, Ադրբեջանին իր մեղքն ընդունելու և իրեն փոխհատուցում տրամադրելու մասին պահանջ ներկայացնելու, Իլհամ Ալիևի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, և Ադրբեջանի նկատմամբ պետական դավաճանություն գործելու համար իրեն առաջադրված մեղադրանքներն է ներկայացրել։


















































Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Հայերին ամեն ինչ, իսկ աղքատ հրեային՝ ոչի՞նչ, Լապշինը՝ ադրբեջանցիների, տրորված ծիրանների մասին
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը