Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը արդեն երկու օր է, ինչ գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Նա Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Կապանը երևի թե զբոսաշրջիկների կողմից Հայաստանի թերագնահատված քաղաքներից մեկն է:
«Եթե Կապանը լիներ Եվրոպայում, ապա դա վաղուց կդառնար զբոսաշրջության կենտրոն: Ցավոք, Կապանը աչ միայն տեղակայված չէ Եվրոպայում, այլ ես կասեի տեղակայված է առաջնագծում…
Ես տեղացի բնակիչներից հետաքրքրվեցի ՝ արդյո՞ք Կապանում ամեն ինչ հանգիստ է՝ հաշվի առնելով Ղարաբաղյան վերջին պատերազմը և նոր սահմանը: Նրանք ասում են, որ այո, փառք Աստծո հանգիստ է: Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են քաղաք, բայց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գալիս են գնումներ կատարելու և, իհարկե, չեն կարող քայլել ուր ուզում են…
Նոր սահմանը, որն իրականում անցնում է քաղաքի սահմաններում, պաշտպանվա՞ծ է: Այստեղ կարծիքները տարբեր էին: Ոմանք ասում են, որ ոչ ոք չի պահպանում սահմանը, և, ըստ էության, ադրբեջանական դիվերսիոն և հետախուզական խումբը կարող է հեշտությամբ թափանցել քաղաք, և նրանց ոչ ոք չի կանգնեցնի: Մյուսները վստահ են, որ ռուս խաղաղապահները վերահսկում են սահմանը և հետաքրքրված չեն նոր հակամարտության բռնկմամբ: Անձամբ ինձ դժվար է ասել, թե որտեղ է ճշմարտությունը: Զուտ տեսողականորեն, մի քանի խաղաղապահ կետեր տեղակայված են օդանավակայանի մոտակայքում, որը գտնվում է հենց սահմանին, Ադրբեջանից մոտ հարյուր մետր հեռավորության վրա: Հարավային ուղղությամբ 17 երթուղու երկայնքով կան նաև դրոշներ, բայց ինձ թվում էր, որ այնտեղ պարզապես դրոշներ են, այլ ոչ թե ռազմական դիրքեր: Այժմ այս երթուղին արդեն դարձել է սահմանային․․․»


















































Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար)
Հայերին ամեն ինչ, իսկ աղքատ հրեային՝ ոչի՞նչ, Լապշինը՝ ադրբեջանցիների, տրորված ծիրանների մասին
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը