Չի բացառվում «օրենքով գողերի» կողմից նոր բունտ
Սեպտեմբերի 5-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկներում բունտ էր կազմակերպվել․ «օրենքով գողերը», գողականները, «զոն նայողները», «ավտարիտետները» համախմբվել էին եւ պատրաստվում էին դիմակայել քրեական մշակույթի դեմ ուղղված նոր օրենքին։ Բունտի ժամանակ ազատազրկվածները փակել էին խցերի դռները, աղմկել, բոլորը միաժամանակ դեղեր էին պահանջել վարչակազմից, կալանավայրերի մոտակայքում մեքենաների կուտակումներ էին նկատվել եւ այլն գրում է hraparak.am-ը։
Կալանավայրերում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով։ Գործն արդեն Քննչական կոմիտեում է։ Այնտեղից քրգործի վերաբերյալ մեզ միայն փոխանցեցին, որ քննություն է կատարվում, եւ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը եկել է ՀԿԳ քննության գլխավոր վարչություն։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւս անդրադարձել է այս թեմային, երեկ նա նշել է․ «Ինձ մոտ տպավորություն է, որ նախկին կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ փորձում են միջնորդավորված ձեւով պայքար տանել իշխանությունների դեմ՝ օգտագործելով այլ շրջանակների»: Երիտասարդ նախարարը նաեւ խորհուրդ է տվել այդ պայքարի մեջ չմտնել։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, որը տեղի ունեցած դեպքերից հետո խմբի հետ դիտորդական աշխատանք է իրականացրել կալանավայրերում, մեզ հետ զրույցում նշեց․ «Իրականում ինքը սպասելի երեւույթ էր, որովհետեւ այդ օրենսդրական նախաձեռնությունն առաջացնելու էր ըմբոստություն, կարծում եմ՝ հեշտ չի անցնելու հետագա պայքարը, որովհետեւ շատ լուրջ համակարգային խնդրի դեմ է այս ամեն ինչը, ինչը շատ ողջունելի է, բայց պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն պրակտիկայում՝ սկսած ադմինիստրացիայի ուժեղացում, հաստիքների շատացում, առհասարակ՝ ներսում պետք է պրակտիկ քայլեր ձեռնարկվեն»։
Հարությունյանի խոսքով՝ երբ իրենք այցելել են, իրավիճակը վերահսկելի է եղել ադմինիստրացիայի կողմից․ «Որպես փաստ՝ պետք է ասեմ, որ ոչ ոք այս պահի դրությամբ չի կարող ասել՝ արդյոք նման երեւույթ ապագայում էլի՞ կլինի, թե՞ ոչ, եւ արդյոք դա վերջի՞նն էր կամ նախազգուշական միջոցառո՞ւմ էր։ Պետք է լինել շատ զգույշ, ադմինիստրացիան իր ռեսուրսներն ուժեղացնելու անհրաժեշտություն ունի։ Ուշադրություն պետք է դարձնի կարողություններին, ովքեր են աշխատանքի անցնում, որովհետեւ նրանց վրա դրվելու է շատ մեծ պատասխանատվություն, մեծ աշխատանք»։
Նաեւ նշեց, որ կալանավորների հետ դեռ չեն զրուցել, սակայն այդ առումով խումբն ավելի խորքային ուսումնասիրություն իրականացնելու է։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...